Ոստիկանական պատը ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց մոտենալ «Սորոսի գրասենյակին»
ОБЩЕСТВОՈստիկանության կենտրոնական մասնաշենքի մոտ ակցիա անող քաղաքացիները երթով հասան «Սորոսի գրասենյակ», սակայն այստեղ ոստիկանները պատ էին կազմել ու թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակին:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց. «Դուք հիշում եք, որ ես անցած շաբաթ հրապարակել էի «Պետության զավթում» ֆիլմը: Հիմա դուք ականատես եք լինում այդ պետության զավթման մի դրվագի, դրսևորման:
Դուք տեսաք, որ 20 րոպե առաջ մենք ցույց արեցինք Ոստիկանության դռան առաջ, ԱԱԾ դռան առաջ, որևէ խնդիր չեղավ: Իսկ այստեղ ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի մենք մոտենանք Սորոսի գրասենյակին: Այսինքն, ՀՀ-ում ավելի պաշտպանված է Սորոսի գրասենյակը, քան՝ Ոստիկանությունն իր գլխամասային շենքով, ԱԱԾ-ն՝ իր գլխամասային շենքով»:
«Մենք բախումների հավես ու ժամանակ չունենք, դրա համար ակցիան կանենք այնտեղ, որտեղ թույլ են տալիս: Ի դեպ, այստեղի համատիրության նախագահը զայրացած է ու ասում է, որ պետք է փակել Սորոսի գրասենյակը: Նա ավելի դուխով է, քան՝ շատ իրավապահ համակարգի աշխատողներ: Խնդրում եմ արձանագրեք, որ մեր երկրում ամենաանառիկը պահպանվում է ամենակեղտերի, ամենատականքների, ամենաստորների իրավունքները: Դրանք Սորոսի վաստակներն են»,-ասաց Մալյանը:
Նա ձեռքին կարմիր ներկով բանկա ուներ, որը լցրեց գրասենյակի դիմաց եւ ասաց. «Ամեն անգամ այս գրասենյակ այցելելուց, ճպճպացնելով անցնեն այդ խորհրդանշական արյան միջով եւ հասկանան, որ արյան միջով անցնելով են իրենց դոլարները վաստակելու»,-ասաց նա:



