Լկտի Բաքվի տղու ուղեղի մորմոքը
ОБЩЕСТВОԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին
Թուրքիայի Ադրբեջան վիլայեթի կուսակալ Ալիեւը որոշ ժամանակ առաջ, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «կարծիք» էր հայտնել, թե որոշ ուժեր կան, որոնք փորձում են վիժեցնել եռակողմ համաձայնագիրը:
Եվ իսկապես, այդ փաստաթուղթը ստորագրելու պահից սկսած, սույն կուսակալ լկտի Բաքվի տղեն չի արտաբերել որեւէ հոդաբաշխ միտք, որը չէր կարող չվիժեցնել այդ փաստաթղթի իրականացումը:
Նախ հայտարարեց, թե Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես քննարկելիք թեմա չկա:
Երեկ էլ սույն «վիժ» արմատի ածանցյալ Բաքվի տղեն բացահայտ, ի լուր «քաղաքակիրթ» աշխարհի, հայտարարեց իր նկրտումները Երեւանի, Սեւանի ու Զանգեզուրի նկատմամբ:
Միայն այս վերջին հայտարարությունը, որ նա հնչեցրել է իր Անկարայանիստ «պապայի» ստվերում կանգնած, բոլոր նախադրյալներն է ստեղծում վիժեցնելու ոչ միայն մինչ այդ եղած բոլոր փաստաթղթերն ու պայմանավորվածությունները, այլեւ մեզ հնարավորություն է տալիս վիժեցնելու բոլոր վիժվածքներին:
Եթե սույն երկարականջ եղջյուրավոր կենդանուն թվում է, թե կարող է երկրորդ անգամ նույն ջուրը մտնել, իր հոր աջակցությամբ, ով նույն «սեւ խրախճանքի» ժամանակ ոգեկոչել է Էնվերի ոգին՝ ի վիճակի չլինելով հասկանալու, որ դրանով իսկ ինքը էրդողանվում է էնվերի կողքը, այսինքն՝ դժոխքում, ապա չարաչար սխալվում է:
Բացահայտ արդարացում նախկինում իրականացված ցեղասպանության եւ նոր ցեղասպանության սպառնալիք-հոխորտանք:
Ուրիշ էլ ի՞նչ է հարկավոր մեզ:
Վճռական միայնակի հոգեբանություն եւ մի վերջին զարկի հնարավորություն:
Լավ է մեկ օր ապրել արժանապատվորեն, քան մեկ դար՝ ստորացած…
Արթուր Սեւաչերյան



