Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կա 2 զոհ
ФОТОԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:

1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%



