ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ОБЩЕСТВОՀՀ տարածքում դեկտեմբերի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայք-Սարավան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



