Վարչապետն առաջարկում է Ծաղկահովիտի ծառայողական բնակարանները հանձնել անօթևաններին կամ զոհվածների ընտանիքներին
ОБЩЕСТВОՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 26 բնակարանները կհատկացվեն մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Մասնավորապես, բնակարանները կհատկացվեն բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 6, մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակվող՝ սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող 4, ինչպես նաև մարզի Ծաղկահովիտ և Կոշ համայնքներում բնակվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 16 ընտանիքի:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով համայնքում ծառայողական բնակարանի անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությունը, առաջարկվում է 1 հատ 4-սենյականոց բնակարան և 2 հատ 3-սենյականոց բնակարան հանձնել, համապատասխանաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Անդրադառնալով ծառայողական բնակարանի անհրաժեշտությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Զոհվածի կամ երկրաշարժից տուժած ընտանիք չկա՞: Անօթևան մարդկանց տրամադրեք: Դեմ եմ, որ լինի ծառայողական բնակարան, տվեք մի անապահով ընտանիքի կամ զոհվածի ընտանիքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց կառավարության ղեկավարը:



