ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրահանգ կար, որ մեզ Արցախ չթողնեին, չօժանդակեին. Սէֆիլյանը մանրամասնում է
ВИДЕОԵս դիմել եմ քաղաքական ղեկավարությանը՝ ասել եմ՝ ինչ ասեք, ոնց անեք, անելու եմ: Ես հորդորում էի բոլորին, որ պետք է նախապատրաստվենք եւ մեկնենք: Այս մասին այսօր հայտնեց Սասնա Ծռեր կուսակցության նախագահ Ժիրայր Սէֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու առաջին օրերից սահման չեն գնացել, այլ սպասել են:
«Նիկոլ Փաշինյանն ասեց հանդիպում կլինի, բայց չեղավ, ես հանդիպեցի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին եւ պայմանավորվածության ենք եկել՝ եթե դեռ վտանգավոր եք համարում մեր գնալը, պայմաններ ստեղծեք այստեղ պատրաստվելու համար ե դա ստեղծեցին: Ճիշտ մոտեցումը 1-2 օր տեւեց , հետո մենք հասկացանք՝ հրահանգ կա, որ մեզ ոչ մի բանով չօժանդակեն», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



