Գագիկ Ծառուկյանի անունից գումար են բաժանում. սա իշխանության հերթական սադրանքն է
БЛОГԵրբ ռազմագերիների և գերի քաղաքացիական անձանց վերադարձի հարցով չես կարողանում զբաղվել, երբ ծնողին ասում ես, որ անհայտ կորած տղերքին որոնելու «ռեսուրս չունես», ապա շարունակում ես անել այն, ինչ լավագույնն է ստացվում քեզ մոտ՝ «կլյաուզնիկություն»։
Երեկվանից տեղեկություններ եմ ստանում, որ որոշ մարդիկ, ներկայանալով իբր Գագիկ Ծառուկանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցող հանրահավաքին մասնակցելու համար մասնակիցներին Գագիկ Ծառուկյանի անունից գումար են բաժանում։
Ցանկանում եմ տեղեկացնել որ սա ոչ միայն իշխանության հերթական սադրանքն է, այլ մեծ հաշվով՝ իշխանության քաղաքական իմպոտենտության հերթական ապացույցը:
Երկիրը ծանր պատերազմի մեջ ներքաշած և ջախջախած իշխանությունները, փոխարենը օր առաջ մեր ռազմագերի տղաներին վերադարձնելու քայլեր ձեռնարկեն, կրկին լծվել են Գագիկ Ծառուկյանի անունն արատավորելու իրենց հին «փեշակին»:
Լավ, ամոթն ի՞նչ է, որ սրանք չունեն:
Լավ, ինչու՞ են սրանք այսքան ատում Հայաստանն ու հայ ժողովրդին:
Մի՞թե իր զավակների փրկության համար ոտքի կանգնած ժողովրդի արդար ցասումը կարելի է այնքան չհարգել, որ ժողովրդին գումարով միտինգավոր կոչել:
Չնայած էլ ի՞նչ սպասես մի «գերագույնից», ով Հայրենիքի համար կյանք չխնայող ազգին անթասիբ է անվանում:
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գումարով հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ ապատեղեկատվությունը ծայրագույն հերյուրանք է ժողովրդի հասցեին:
Խնդրում եմ զերծ մնալ ստախոս իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվությունից և այսուհետ նման լուրեր ստանալու դեպքում, խնդրում եմ տեղյակ պահել ինձ, և իհարկե պատկան մարմիններին:
Ստիպված ենք սրանց հիշեցնել, որ ժողովրդին իրենց արշինով չչափեն, ժողովրդի արժեքները իրենց սորոսական արժեքների հետ չշփոթեն:
Շանտաժը հանցանք է, որի հեղինակները պատասխան են տալու...
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



