Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ, որ արագ կլուծվեն, դա փաստ է»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ տեղանքի աշխարհագրությունը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվարեցնում են արագ լուծել այս հարցը, մանավանդ այն դեպքում, երբ չկան անհետ կորած համարվող անձանց կոնկրետ ցուցակներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



