«Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում». Էդուարդ Շարմազանով
БЛОГԱկնհայտ է,որ պարտության խորհրդանիշ Նիկոլը պետք է հրաժարական տա։
Բոլոր նրանք ,ովքեր չեն
պահանջում պարտված ու ազգին անդունդ գլորած հողատուի հրաժարականը, ակամայից «այո»են ասում 950.000 հեկտարի հանձնմանը եւ GPS -ով մեր հայրենիքի սահմանների նվազեցմանը։
Բոլոր նրանք եւ մասնավորապես իրենց մտավորական հռչակած մարդիկ,ովքեր վախենում են «քաղաքականացվել»,
ակամայից «այո»են ասում հողատուի ազգակործան գործողություններին։
Բոլոր այն պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները,ովքեր հնազանդորեն կատարում են դավադիրի դիրեկտիվները, ակամայից «այո» են ասում Շուշիի եւ Հադրութի հանձնմանը։
Մի կողմում հողատու Նիկոլն է,իսկ մյուս կողմում ՝հայրենիքի շահն ու արժանապատվությունը։
Այսօր ,բացի Նիկոլի հրաժարականից ցանկացած քաղաքական օրակարգ կեղծ է ու սպասարկում է հենց նրա շահերը։
Իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է
իշխանություն կազմեն հողատուի հրաժարականից հետո։
Նրանք ,ովքեր թուրքի առաջ չեն ծնկել, «սեւ ու սպիտակի» չեն բաժանել, «նախկին ու ներկա» չեն արել,ալիեւներին «կիրթ ու կառուցողական» չեն համարել,հողատուի բանդայի անդամ չեն ու չեն եղել,«սորոսական» չեն ու չեն եղել,մշտապես հայ-ռուսական դաշինքի ամրապնդման ջատագով են եղել եւ ամենակարեւորը հայրենիք են պահել ու ազատագրել,այլ ոչ թե դարձել պարտության խորհրդանիշ։
Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



