ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը:
Նախօրեին Իլ-76 ինքնաթիռը փրկարարների լրացուցիչ խմբով և տեխնիկայով վայրէջք է կատարել Երևանում: Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում: Մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



