Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Վրեժի ձգտող» Էրդողանի մայրամուտը. Թուրքիան ներսից կպայթի

МЕЖДУНАРОДНОЕ

 

Հունական Kathimerini պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Թուրքիայի իշխանությանն ու դրա վարած քաղաքականությանը: Հոդվածում նշվում է, որ 18 տարի է անցել այն պահից, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ցնցելով Թուրքիայի աշխարհիկ հիմքերը, եկել է իշխանության: Այն փաստը, որ իսլամիստները ճնշող մեծամասնություն ստացան Թուրքիայի խորհրդարանում, ավելի քիչ արտացոլում էր այն ժամանակ Թուրքիայի ընտրողների կրոնական կողմնորոշումը, և ավելի շատ թուրքերի կողմից ատելությունը կոռուպցիայի նկատմամբ և այն ժամանակվա քաղաքական գործիչների վատ կառավարումը: Այնուամենայնիվ, նախորդ ամիսներին Էրդողանի կառավարությունը սպառել է երկրի արտարժույթի պահուստները ՝ պահպանելու համար թուրքական լիրան, որն այս տարվա սկզբից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ իր արժեքի մոտ մեկ երրորդով արժեզրկվել է:

 

Հոդվածագրի՝ Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի փորձագետ Մայքլ Ռուբինի կարծիքով, եթե ժամանակին Թուրքիայի աշխարհիկ միջին դասն Էրդողանին տեսնում էր որպես սանձարձակ կոռուպցիայի դեմ պայքարող, այսօր միլիարդատեր նախագահը «ամոթալի պատիվ ունի դառնալու Թուրքիայի նորագույն պատմության ամենակոռումպացված քաղաքական գործիչը»: Թուրքական լիրայի վերջին անկումը բերել է վերջին երկու տասնամյակներում դրա ամենացածր շաբաթական ցուցանիշին: Եթե այն ժամանակ Էրդողանը կարողանում էր երկրի քաղաքական էլիտային մեղադրել լճացման և անկման համար, ապա նրա ներկայիս «բռնապետությունը» նշանակում է, որ նա այլևս չի կարող խուսափել անձնական պատասխանատվությունից:

Տարածաշրջանային հակամարտությունները հրահրելու նրա ջանքերի մեծ մասը, կարծես, նախատեսված է ազգայնական դրոշի մեջ փաթաթվելու և թուրքական հասարակությանն իր ղեկավարման ձախողումից շեղելու համար: Իհարկե, Էրդողանը տեղյակ է, որ 2019-ի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իր կուսակցության պարտությունը համընկնում էր լիրայի նախորդ արժեզրկման հետ:

Հարձակվելով Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Իսրայելի և Հայաստանի վրա ՝ Էրդողանը համալրում է բռնապետերի այն երկար ցանկը, որում ներառված անձինք հրահրել են արտաքին բախումներ՝ իրենց քաղաքացիներին շեղելու համար ներքին տնտեսական ձախողումներից և կոռուպցիայից:

Այդպես էր Սիադ Բարրեի դեպքում, որը 1977 թվականին սոմալիական ուժերին հրամայել էր ներխուժել Եթովպիա: Տնտեսական խառնաշփոթը նախորդել է նաև Արգենտինայի Նախագահ Լեոպոլդո Գալտիերիի` 1982 թվականին Ֆոլկլենդյան կղզիներ ներխուժելու հրամանին: 1990-ին Սադդամ Հուսեյնը իրաքյան զորքերին հրամայել էր ներխուժել Քուվեյթ՝ արաբական միապետության արտարժույթի պաշարները թալանելու և իր իսկ փորած տնտեսական փոսից արագ դուրս գալու համար: Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ այս առաջնորդներից յուրաքանչյուրն ի վերջո ավարտեց իր կարիերան աքսորում, բանտում կամ կախաղանի վրա ՝ շեշտելով, որ «Էրդողանը կսխալվի, եթե իրեն  բացառություն համարի. Թուրքիայի գործարար համայնքը մեծ մասամբ լքել է նրան»:

«Չնայած ժամանակին քրդերը ընդհանուր լեզու էին գտել Էրդողանի կրոնական պահպանողականության հետ, նրա «ցինիզմը և էթնիկ թշնամանքը» այս համայնքին ստիպեցին հետ կանգնել  Թուրքիայի ներկայիս կառավարությանը սատարելուց: Էրդողանի սուննիական իսլամիզմը ստիպում է Թուրքիայի ալևի փոքրամասնությանը ՝ երկրի բնակչության մոտ 25 տոկոսին, ընդդիմության շարքերը համալել: Էրդողանը չի կարող նաև ակնկալել, որ 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձից առաջ և հետո ավելի քան 100 000 ձերբակալված քաղաքական հակառակորդների ընտանիքի անդամներն ու ընկերները նրան որևէ աջակցություն կցուցաբերեն: Ճնշումը մեծանում է, և էական փոփոխությունների բացակայության դեպքում Թուրքիան կպայթի ներսից»,-նշում է Ռուբինը:

«Նրանք, ովքեր Էրդողանի զոհն են դարձել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս, պետք է ծրագրեն այդ օրը: 2009-ին Էրդողանը պաշտպանում էր Սուդանի բռնապետ Օմար ալ-Բաշիրին, որին այն ժամանակ Միջազգային քրեական դատարանը մեղադրում էր ցեղասպանության՝ Դարֆուրում իր ռեժիմի կողմից քաղաքացիական անձանց սպանության համար: «Ոչ մի մահմեդական չի կարող ցեղասպանություն գործել», - կատակում էր այն ժամանակ Էրդողանը: Սա, իհարկե, անհեթեություն է, բայց արտացոլում է Թուրքիայի առաջնորդի համոզմունքը, որ ոչ սուննի մահմեդականների սպանդը և էթնիկ զտումները թույլատրելի են», - գրում է ամերիկացի վերլուծաբանը:

Այս համոզմունքն ու հետագա գործողությունները կարող են հիմք հանդիսանալ Էրդողանի դեմ միջազգային քրեական դատարանի մեղադրական եզրակացության համար, շարունակում է հեղինակը:

«Մինչ աշխարհը քննադատում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Հալեպում խաղաղ բնակիչների սպանության համար, արբանյակային լուսանկարները և ականատեսների վկայությունները ցույց են տալիս, որ Էրդողանը նույնն է արել Թուրքիայի Ջիզրում, Նուսայբինում և Սուրում: Թուրքիայից դուրս Աֆրինում և Հյուսիսային Սիրիայի այլ շրջաններում էթնիկ զտումների բազմաթիվ վկայություններ կան. ահաբեկչության դեմ պայքար չկա,  գերեզմանատների և քրդական մշակութային հուշարձաններ են ոչնչացվել: Կա նաև Թուրքիայի կողմից «Իսլամական պետությանը» (ահաբեկչական խմբավորում) ցուցաբերած աջակցության ապացույցներ: Հայերի դեմ վերջերս կատարված հանցագործությունները (վերաբերում է թուրք զինվորականների և Սիրիայի թուրքամետ զինյալների մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի պատերազմին Ադրբեջանի կողմից) ավելանում են մեղադրանքների հավանական ցուցակին», -նշել է Ռուբինը:

Նրա խոսքերով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, Էրդողանը վրեժի է ձգտում:

«Էրդողանը փոխանակ դասեր քաղեր իր իսլամիստ ուսուցիչ Նեջմեթթին Էրբաքանի տապալումից 1997 թվականին կամ 1999 թվականին իր իսկ բանտարկությունից,  նա իր թագավորությունը նվիրել է վրեժ լուծելուն ցանկացածից, որը, իր կարծիքով, չի հարգում Թուրքիայի ներկայիս նախագահին:  Նա կարծում է, որ միջազգային հարթակում ինքը շտկում է ոչ միայն Լոզանի պայմանագրի (Ստորագրված 1923 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմից հետո ), այլ նաև դրան նախորդած Օսմանյան կայսրության բազմադարյա անկման սխալները ... Էրդողանի դեմ մեղադրական եզրակացությունը ցույց կտա, որ օրենքի գերակայությունն ու ազատական միջազգային կարգը միշտ հաղթելու են կոռումպացված բռնապետերի հավակնություններին: Ժամանակը եկել է»,-եզրափակել է հոդվածագիրը:

Past.am

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай