ԱՄՆ-ից և Ֆրանսիայից դիվանագետները կմեկնեն Մոսկվա՝ Ղարաբաղի իրավիճակը քննարկելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ից և Ֆրանսիայից դիվանագետները նոյեմբերի 18-ին կժամանեն Մոսկվա՝ Ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմից հանդիպումն անցկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը», - ասել է նա:
Հանդիպման մասին խոսել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նրա խոսքով՝ «վաղը տեղի կունենա հանդիպում Մոսկվայում այս դոսյեի համար պատասխանատու ներկայացուցիչների հետ՝ հրադադարի ռեժիմի շուրջ անորոշությունները վերացնելու համար»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



