Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սպայի մոտ չպետք է լինի «ազգ» հասկացություն». ինչո՞վ է հայտնի Ռուստամ Մուրադովը, ով գլխավորում է Արցախում խաղաղապահ զորքը

МЕЖДУНАРОДНОЕ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարը լինելու է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հայաստանում այս որոշմանը չափազանց զգուշորեն վերաբերվեցին, քանի որ Մուրադովը ծնվել է հիմնականում ադրբեջանական բնակչություն ունեցող դաղստանյան գյուղում: Սակայն հենց ինքը՝ գեներալը, հայտնել է, որ սպան չպետք է հիմնվի «ազգ» հասկացության վրա:

Ներկայացնում ենք, թե ինչով է հայտնի Ռուստամ Մուրադովը:

 

«Գլուխ է հանում ազգային նրբություններից»

Գեներալ Մուրադովը ծնվել է Դաղստանի Դերբենտյան շրջանի Չինար գյուղում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով: Այս հանգամանքն անմիջապես քննարկումների առիթ է դարձել հայկական տելեգրամյան ալիքներում: Սակայն գեներալը տաբասարանների ժողովրդին է պատկանում, որը Դաղստանի փոքրաթիվ բնիկ ազգերից է:

«Ես չզարմացա, երբ նրան նշանակեցին: Նա գլուխ է հանում ազգային նրբություններից: Ծնունդով Դաղստանից է, որտեղ տարբեր ժողովուրդներ են բնակվում և լեզու գտնում միմյանց հետ: Նա ինչ-որ չափով նաև դիվանագետ պետք է լինի: Կարծում եմ, որ իրեն լավ կդրսևորի և կկարողանա հարաբերություններ հաստատել հակամարտության երկու կողմերի հետ», - ասել է ռազմական լրագրող Սերգեյ Տյուտյունիկը:

1996 թ., երբ Մուրադովը 23 տարեկան էր, Չեչնիայում Վերին Ցենտորոյի գրավման օպերացիայից հետո պարգևատրվել է Խիզախության շքանշանով: «Երիտասարդ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ղեկավարել է Բույնակսկում գտնվող 136-րդ բրիգադի հետախուզական ջոկատը»,- գրել է պաշտպանության նախարարության «Կարմիր աստղ» պարբերականը:

Խիզախության երկրորդ շքանշանը ստացել է 2000 թ. Ասլան Մասխադովի շտաբի գրավման համար: Այդ օպերացիան գլխավորել է գեներալ-մայոր Վլադիմիր Շամանովը: Մինչ 2009 թ. Մուրադը շարունակել է ծառայել Չեչնիայում՝ գլխավորելով Շալիի 17-րդ մոտոհրաձգային բրիգադը, ինչից հետո տեղափոխվել է ծառայության Անդրբայկալում:

Արդեն Արևելյան ռազմական շրջանի 36-րդ մոտոհրաձգային Լոզովյան բրիգադի հրամանատար Մուրադովը ստացել է գեներալ-մայորի կոչում և «Զինվորական վաստակի համար» շքանշան, որը նրան հանձնել է այդ տարիներին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Մուրադովը չի մասնակցել 2008 թ. հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմին, քանի որ այդ ժամանակ գլխավորում էր Արևելյան ռազմական շրջանի բրիգադը: Երբ 2014 թ. պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր էր:

Միայն 2016 թ., երբ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցին, Մուրադովը դարձավ Հրադադարի վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչ:

Մինչ 2015 թ. Դեբալցևոյի պատերազմը կենտրոնն աշխատում էր հենց այդ քաղաքում, սակայն Դեբալցևոյի վրա վերջին հարձակումից օրեր առաջ ռուս ներկայացուցիչները որոշեցին փոխել տեղակայումը, և կենտրոնը տեղափոխվեց Սոլեդար քաղաք: Այդ մասին հայտնում են կենտրոնի նախկին աշխատակիցները, իսկ կենտրոնի ռուսաստանյան ներկայացուցիչները լրագրողներին հարցազրույցներ չէին տալիս:

2016 թ. մարտին պետական «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներին, հայտնեց, որ գեներալ-մայոր Մուրադովը Յասինովատայա շրջանում զենիթային զենքերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ է հայտնվել, որը տևել է շուրջ 20 րոպե:

2017 թ. գեներալը նշանակվել է Սիրիայում ռազմական խորհրդականի պաշտոնում, որտեղ՝ Դեյր-էզ-Զորա շրջանում գլխավորել է ռուսական զորքերը: Այդ գործուղումից հետո Վլադիմիր Պուտինը նրան Կրեմլում պարգևատրել է Ռուսաստանի հերոս աստղով:

Սիրիայից վերադառնալուց հետո գեներալը գլխավորել է Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ համազորային բանակը, որի կազմում էր գտնվում այն խաղաղապահ բրիգադը, որն այսօր տեղակայված է Լեռնային Ղարաբաղում:

Ռուս խաղաղապահները 2019 թ. երեք անգամ մասնակցել են Տաջիկստանում անցկացվող ուսումնառություններին: «Միավորման մեջ ընդգրկված առանձին մոտոհրաձգային բրիգադը միակ խաղաղապահ միավորումն է Մայրցամաքային ուժերում»,- նախկինում հայտնել է Մուրադովը:

Նա նաև զբաղվել է Պովոլժիե շրջանում «Պատրիոտ» այգիների ստեղծմամբ: «Մենք ռազմահայրենասիրական «Պատրիոտ» այգիները ստեղծում ենք ռազմական տեխնիկայի ստատիկ ցուցադրման և ռազմահայրենասիրական միջոցառումներ անցկացնելու համար: Այգիներն արդեն 2019 թ. առաջին կիսամյակում կհայտնվեն Օրենբուրգում, Պենզայում, Սամարայում և Իժևսկում, ապա նաև Տոցկի և Ռոշինսկի կայազորներում»,- Մուրադովի խոսքին  2018 թ. դեկտեմբերին հղում է կատարել պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը:

 

Յուրաքանչյուր հանցագործություն սպայի բացթողումն է

Վերջին երկու տարիների ընթացքում Մուրադովը եղել է Հարավային ռազմական շրջանի զորքերի փոխհրամանատարը, իսկ 2020 թ. փետրվարին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: Այժմ գլխավորում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերը:

2012 թ. «Կարմիր աստղի» թղթակիցը Մուրադովին նման հարց է ուղղել. «Ի՞նչ տեսլական ունեք բազմազգ համայնքներում առաջացող խնդիրների վերաբերյալ»: Մուրադովն այդ հարցին պատասխանել է. «Կարծում եմ, որ սպայի մոտ՝ որպես պետական անձի, չպետք է լինի «ազգ» հասկացություն: Դա իմ սկզբունքներից մեկն է: Ես վստահ եմ, որ չկան «Հյուսիսային Կովկասից եկածներ»: Կան զինվորներ, որոնք զորակոչված են Հյուսիսային Կովկասից, այդ իսկ պատճառով հարկավոր է սկզբունքորեն, կոպիտ կերպով, ըստ կանոնների մոտենալ յուրաքանչյուրին»:

«Ես պահանջում եմ, որ բոլոր սպաներն իմանան ազգային հոգեբանության առանձնահատկությունների մասին, ինքս եմ պատմում, թե ինչ է Կովկասը: Խնդիրների առաջացման դեպքում մենք բոլոր զինվորներին նույն պահանջներն ենք ներկայացնում՝ անկախ նրանց ազգությունից: Հանցագործությունների դեպքում խստորեն պատժում ենք», - ասել է Մուրադովը:

Նա նաև ասել է, որ, ըստ իրեն, զինվորները վատը չեն լինում: «Յուրաքանչյուր հանցագործություն սպայի, հրամանատարի բացթողումն է: Դա նշանակում է, որ մենք պատշաճ կերպով չենք վերահսկել իրավիճակը, չենք ուսումնասիրել զինվորին և չենք ստիպել նրան աշխատել այնպես, ինչպես հարկն է: Հենց դրա շնորհիվ էլ այսօր մեր բրիգադում կարգապահության հետ կապված որևէ խնդիր չկա», - հայտնել է նա:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай