Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արդյո՞ք Թրամփին կհաջողվի կրկնել Բուշի՝ 2000 թվականի ընտրությունների սցենարը

МЕЖДУНАРОДНОЕ

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից անցել է տասը օր, սակայն հաղթողը մինչ օրս հայտարարված չէ։ Չնայած, որ դեմոկրատ Ջո Բայդենն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները։ Առաջին հայացքից այս իրավիճակը հիշեցնում է 2000 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, որոնցում հաղթողը հայտարարվել է միայն մեկ ամիս անց, սակայն իրականում 2000 թվականին և 2020 թվականին անցկացված ընտրությունների միջև կան զգալի տարբերություններ, ինչն էլ իր հոդվածում ներկայացրել է riafan.ru կայքը։

Ձայների հաշվարկը

2000 թվականին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ 37 օր պահանջվեց արդյունքները բողոքարկելու և ձայների վերահաշվարկ անցկացնելու համար, ինչի արդյունքում է հաղթեց հանրապետական կուսակցության թեկնածու Ջորջ Բուշ կրտսերը։ Ֆլորիդայում ընտրությունների վիճահարուց արդյունքների հրապարակումից հետո դրանց վերանայելու հայցը հասավ մինչև ԱՄՆ Գերագույն դատարան, որն էլ հաղթանակը շնորհեց հանրապետական թեկնածուին, գրում է Palm Beach Post-ը։

Հայտնի է, որ 2000 թվականին կայացած ընտրությունների ժամանակ ձայների վերահաշվարկը տևել է 37 օր, և որոշումները կայացրել են ոչ թե լրատվամիջոցները, այլ երկրի Գերագույն դատարանը։ 

Որն է տարբերությունը

Ընթացիկ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունները զգալիորեն տարբերվում են նրանցից, որոնք կայացել են քսան տարի առաջ։  Բայդենն արդեն հայտարարել է իրեն ԱՄՆ հաջորդ նախագահ, սակայն նրա մցակիցը՝ գործող նախագահը դատական հայցեր է ներկայացրել միանգամից մի քանի նահանգում։

Այս տարվա ընտրությունները 2000 թվականին կայացած ընտրությունների հետ համեմատելու դեպքում, երբ նախագահի պաշտոնի համար մրցում էին Ջորջ Բուշ կրտսերն ու Ալբերտ Գորը, անմիջապես աչքի են ընկնում որոշ տարբերություններ։ Առաջին հերթին 2000 թվականին Ֆլորիդայում ձայների մեքենայացված հաշվարկի ժամանակ Բուշ կրտսերը ձայների քանակով առաջ է անցել Գորից։ Այն ժամանակ վերջինս պահանջել է ձեռքով հաշել քվեաթերթիկները, և 37 օր տևած իրավական վեճերից հետո ԱՄՆ Գերագույն դատարանը դադարեցրել է ձայների հաշվարկը՝ 537 ձայնով հաղթանակը շնորհելով Բուշին։

Այդ դեպքում խնդիրը ձայների հաշվարկի մեթոդն էր։ Այն ժամանակ նախապատվելի թեկնածուի օգտին քվեարկելու համար պարզապես հարկավոր էր քվեաթերթիկի վրա անցք անել համապատասխան թեկնածուի անվան մոտ, սակայն որոշ քվեաթերթիկների վրա անցքն ինչպես հարկն է արված չէր։ Բացի այդ, կային նաև քվեաթերթիկները, որոնց դեպքում հստակ չէր, թե որ թեկնածուի օգտին է արված անցքը։ Այն ժամանակ Գորի նախընտրական շտաբի ընտրական իրավունքի գծով փորձագետը բացատրեց, որ ֆլորիդայում ձայների հաշվարկի հետ կապված խնդիրները պայմանավորված էի նրանով, թե ինչպես է իրականացվել ձայների հաշվարկը։

Թրամփը, սակայն, պահանջել է դադարեցնել ձայների առաջին հաշվարկը դեռ մինչ դրա ավարտը։ Որոշ նահանգներում Թրամփի թիմը խնդրել է վերահաշվել ձայները, իսկ մյուսներում դադարեցնել հաշվարկը, քանի որ գործող նախագահը հայտարարել է ընտրություններում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին։

Դատական հայցերը

Բացի այդ, 2000 թվականին վիճահարույց իրավիճակը միայն մի նահանգում էր, ուստի թեկնածուները ներգրավել էին լավագույն իրավաբաններին՝ խնդիրը հօգուտ իրենց լուծելու համար, մինչդեռ Թրամփը դատական հայցեր է ներկայացրել մի քանի նահանգներում, ինչի հետևանքով նրա իրավաբանների թիմը զբաղվում է միանգամից մի քանի գործով։

Թեկածուներին թույլատրվում է դատարան դիմել ձայների վերահաշվարկի խնդրանքով, եթե նրանց ստացած ձայների միջև տարբերությունը փոքր է՝ 0,5% կամ 1%։ Եթե այդ տարբերությունն ավելի մեծ է, ապա Թրամփը պետք է լուրջ փաստարկներ ներկայացնի վերահաշվարկի հայցի բավարարման համար։ Սա նշանակում է, որ նրա իրավաբանները պետք է կարողանան ապացուցել ընտրություններում տարածված ընտրախախտումների մասին հայտարարությունները։
Միևնույն ժամանակ դեռ վաղ է ասել, որ գործող նախագահը չունի ընտրության արդյունքները վիճարկելու որևէ հնարավորություն։ Փենսիլվանիայում դատարանը բավարարել է Թրամփի նախընտրական շտաբի հայցն ու անվանել անօրինական Փենսիլվանիայի պետական դեպարտամենտի՝ քվեաթերթիկների ընդունման ժամկետը երկարացնելու որոշումը։ Սա նշանակում է, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ից հետո փոստով ստացված քվեաթերթիկները կարող են անվավեր ճանաչվել, իսկ Ջո Բայդենին լրատվամիջոցները Փենսիլվանիայում հաղթող էին ճանաչել հենց «փոստային» քվեաթերթիկների շնորհիվ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներից անկախ, Թրամփը շարունակելու է ղեկավարել մինչև հունվարի 20-ը, և այս փաստը սաստիկ զայրացնում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներին, որոնք «պալատական հեղաշրջում» են նախապատրաստում, գրում է աղբյուրը։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай