Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ԼՂ-ում. «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոանդրադարձը
ФОТОՌուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղ և անցել իրենց առջև դրված առաջադրանքների իրականացմանը. խաղաղապահների ԼՂ ժամանման և տեղակայման կադրերը ֆոտոշարքով ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:











1
Кому собираются доверить? «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor



