Իրանի՝ Թուրքիայի հետ սահմանին 3 իրանցի սահմանապահ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԶինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահ են սպանել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ, հայտնում է Associated Press գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին հղումով:
Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները (գործակալության բնորոշումը) փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 650 կմ հեռավորության վրա:
Միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու սահմանապահ:
Արևմտյան Ադրբեջանը սահմանակից է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն նյութում չի նշվում՝ որ երկրից են հանցագործները փորձել հատել Իրանի սահմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



