Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհին մեքենա է շրջվել
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Միթսուբիշի» մակնիշի 35 OP 435 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` Ց. Ս.-ը, հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
5
Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело ...



