Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ղարաբաղը չի դիմանա երկուսին. Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային պարեկություն իրականացնել հակամարտության գոտում

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է Կիրիլ Կրիվոշեևի և Հայկ Խալաթյանի` հոդվածը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Թուրքիան անզիջում պայքարի մեջ են մտել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու համար: Անկարան հավակնում է իր ռազմական դիտորդներին տեղակայել Լեռնային Ղարաբաղում ՝ Ռուսաստանի հետ միասին, բայց Մոսկվան հասկացնում է, որ թուրք զինվորականները ստիպված կլինեն սահմանափակվել միայն անօդաչու սարքերից նկարահանմամբ ՝ առանց հակամարտության գոտի մտնելու, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի կեսն արդեն ժամանել է տարածաշրջան: Նոյեմբերի 12-ի երեկոյան ռուսական խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ:

Հեղինակները նշում են, որ հինգշաբթի օրվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները վիճում էին Լեռնային Ղարաբաղում թուրք զինվորականների հետագա դերի շուրջ:

«Դիտարկման գործընթացում Թուրքիայի դերը նույնն է, ինչ Ռուսաստանինը: Դիտարկումը կիրականացվի ինչպես ցամաքում, այնպես էլ օդում `անօդաչու սարքերի միջոցով», -հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

Նա հավելել է, որ նոյեմբերի 13-ին «Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Անկարա` քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մանրամասները»: Նույնքան համարձակ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. «Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի կատարման վերահսկման գործընթացին: Թուրք զինվորականները գործելու են համատեղ (Ռուսաստանի հետ) խաղաղապահ առաքելության շրջանակներում»:

Թուրքիայի ներկայացուցիչներին անմիջապես պատասխանել են  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ որպես խաղաղապահ հանդես են գալիս Ռուսաստանի զինվորականները, որոնք արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը կլինի դիտարկման կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանում», -լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կորոշվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գտնվելու վայրի համար: Դա տարածքի այն հատվածն է, որը մոտ չէ Ղարաբաղին և լրացուցիչ կհամաձայնեցվի: Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրվեց հուշագիր, կենտրոնը կգործի բացառապես հեռահար ռեժիմում`օգտագործելով օբյեկտիվ կառավարման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս պարզել իրավիճակը Ղարաբաղի ցամաքում»,-նշել է Լավրովը:

Նշենք, որ Մոսկվայի և Անկարայի այս վեճը սկսվել է չորեքշաբթի, երբ «Անադոլու» գործակալությունը տարածել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը`Ռուսաստանի և Թուրքիայի առաքելությունների համարժեքության մասին:

Բացի այդ, նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր հրապարակել  Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո: Այնտեղ, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսքերը, ասվում է, որ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման վայրը «որոշելու է Ադրբեջանը»` իրեն անցած տարածքների վրա: Սակայն հաջորդ օրը Ռուսաստանի պաշտոնյաների արված հայտարարությունները հերքում են այս վարկածը:

Իրենց հերթին, թուրք վերլուծաբանները կարծում են, որ Անկարան պնդելու է Ռուսաստանի հետ իրավահավասար լինելու իր պահանջը, քանի որ Ռուսաստանը ընկալվում է որպես Հայաստանի կողմնակից, իսկ Ռուսաստանը իր հերթին փորձելու է հնարավորինս կրճատել Թուրքիայի դերը:

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян