Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Opel Zafira–ն մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևորը տեղում մահացել է
ОБЩЕСТВОՆոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գենադի Մ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևոր Իննա Մ․-ն (ծնված 1975 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



