«Տրամադրված սպառազինությունն ու սարքավորումները բավական կլինեն ԼՂ-ում խաղաղապահ առաքելության իրականացման համար». փորձագետներ
МЕЖДУНАРОДНОЕՌազմական փորձագետ, «Փոթորկին սպասելիս. Հարավային Կովկաս» գրքի հեղինակ Յուրի Լյամինը հայտնել է, որ ռուսական կողմից տրամադրված սպառազինությունն ու սարքավորումները պետք է որ բավական լինեն Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացման համար, գրում է eadaily.com կայքը:
«Խաղաղապահների խնդիրն առաջին հերթին կրակի դադարեցման ռեժիմին հետևելն է: Նրանք չպետք է ակտիվ մարտական գործողությունների մասնակցեն, առավելագույնը կարող են ոչ մեծ ընդհարումներ և նմանատիպ այլ բաներ ճնշել: Այդ պատճառով էլ այժմ եղած թեթև զրահատեխնիկան, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը բավական կլինեն դրա համար»,- կարծում է Յամինը:
Նույն կարծիքին է նաև «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին, որը նշում է, որ ռուսական ուժերը պարզապես ֆիքսում են զինադադարը:
«Պետք է հասկանալ, որ այդ առաքելությունը խաղաղապահ է: Խաղաղապահները զենք չեն կիրառում, նրանք ֆիքսում են կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, եթե դրանք լինում են: Նրանք զենք կիրառում են իրենց նկատմամբ ուղղակիորեն կիրառված ագրեսիայի դեպքում»,- մանրամասնել է նա:



