Թուրքիայում հնագետները հայտնաբերել են հնագույն խճանկար, որը շատ նման է Մոնա Լիզային
КУЛЬТУРАԹուրքիայի Կադիրլի շրջանում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն խճանկար, որտեղ կին է պատկերված: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Գիտնականները գտածոն անվանում են «Կադիրլիի Մոնա Լիզա», քանի որ խճանկարում պատկերված անծանոթուհին հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը:
Ենթադրվում է, որ խճանկարը զարդարել է 1-2 դարերում կառուցված առանձնատան հատակը:
Հնագետները չեն բացառում, որ հնարավոր է խճանկարում պատկերված է տան տիկինը:
«Սա Օսմանիայում հայտնաբերված առաջին խճանկարն է, որի վրա մարդկային կերպար է պատկերված»,- ասել է հնագետ Ումիտ Կայշօղլուն:
Այլ մանրամասներ խճանկարի մասին հայտնի չեն: Այն այժմ հնագետներն ուսումնասիրում են :
1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



