ԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից. Եվրահանձնաժողով
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագիրը «ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից՝ առանց որեւԷ փոփոխությունների», որոնք պահանջում Էր Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը՝ ամփոփելով դեկտեմբերի 8-ին առեւտրի հարց երի շուրջ կայացած ԵՄ-ՌԴ-Ուկրաինա փորձագիտական կոնսուլտացիաների արդյունքները:
«Համաձայնագրի տեքստում ոչ մի փոփոխություն չի լինի: Այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից»,-հայտնել Է նա:
Անսիպը չի նշել առեւտրի հարցերի շուրջ նոր եռակողմ նախարարական հանդիպման ամսաթիվը, որը պետք Է փարատի Ռուսաստանի մտահոգությունները՝ կապված ԵՄ-ի հետ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի ազատ առեւտրի ռեժիմների զուգահեռ գործառման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



