ՊԲ հրամանատարը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
ОБЩЕСТВО«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ ինչ-որ խմբեր վրեժխնդիր են եղել, որ նա համաձայնություն է տվել Արցախի կապիտուլյացիային։ Իհարկե, օրվա ընթացքում այդ լուրը հերքվեց, սակայն մենք տեղեկացանք, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Մասնավորապես, հայտնի որոշումը ստորագրելուց հետո, երբ հավաքվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին՝ մեղադրելով նրան, որ եթե ինքը համաձայնություն չտար, Հայաստանում չէին ստորագրի նման որոշման տակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



