«Խոսքի ազատություն» թուրքական ձեւով. Տղամարդը բանտ է ընկել հարցազրույցի համար, որում նա Էրդողանին դավաճան է անվանել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի բնակիչը ձերբակալվել է փողոցում YouTube բլոգերին հարցազրույց տալու համար, հայտնում է T24-ը: Իսմայիլ Դեմիրբաշը առաջին անգամ ձերբակալվել է հոկտեմբերի վերջին փողոցային հարցազրույցի համար, որում նա ասել էր, թե Թուրքիային անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, «որպեսզի մենք կարողանանք ազատվել այս համակարգում արնախում վամպիրներից»: Նա նաեւ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ֆահրեդին Ալթունին համեմատետել էր նացիստական քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի հետ եւ ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է պետական դավաճանության մեղադրանք առաջադրվի:
Մի քանի օր անց նա ազատ է արձակվել, սակայն հոկտեմբերի 27-ին կրկին ձերբակալվել է լրատվամիջոցների հետ խոսելու համար: Նա լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը ճնշում է գործադրել իր վրա եւ մեղադրել վահաբականներին պատկանելու մեջ: «Նրանք ասացին, որ ինձ դրդում են, եւ ինչ-որ մեկը ստիպում է ինձ ասել այս բաները: Մի՞թե ես չեմ կարող ունենալ իմ սեփական կարծիքը»,- ասել է Դեմիրբաշը: «Նրանք ինձ վերաբերվում էին որպես ահաբեկչի: Նրանք փորձում են վախեցնել մեզ Թուրքիայի Հանրապետությունը պաշտպանելու համար, բայց ես կշարունակեմ ասել այն, ինչին հավատում եմ»:
Այս խոսքերից հետո Իսմայիլը բանտարկվել է:



