Վատ օրինակ եմ բերելու. Ռուբեն Մելիքյան
БЛОГՌուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Պատկերացրեք՝ մեքենա եք գնում ու մեկին 5 տարով աշխատանքի եք ընդունում՝ ընտանիքի համար վարորդություն անելու համար (ցավոք, չեք էլ ստուգել՝ ուներ թե չուներ վարորդական իրավունք)։
2 ու կես տարի հետո այդ վարորդը, մեքենան շատ «ինքնիշխան» ու ինքնավստահ վարելու պատճառով, մի խայտառակ ձևով վթարում է այն, որի հետևանքով մեքենան ջարդուխուրդ է լինում, ընտանիքի անդամներից մեկն էլ՝ զոհվում։
Ու ի՞նչ։ Հաջորդ օրը էս վարորդը գալիս է գործի, ցավակցում ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ, կրկին նստում ջարդուխուրդ եղած մեքենայի ղեկին ու պատրաստվում շարունակել իր վարորդությունը՝ պնդելով, որ ինքը լեգիտիմ վարորդ է, իսկ վթարի պատճառն այն է, որ նախորդ վարորդը պարբերաբար բենզին էր գողանում։ Նաև պնդում է, որ ինքը բոլորից լավ վարորդ է, քանի որ երբեք-երբեք բենզին չի գողացել։
Եթե այս վիճակը նորմալ եք համարում, ապա ձեզ՝ ամենայն բարիք։
Եթե նորմալ չեք համարում, ապա այսօր ժամը 13:00-ին կարող եք գալ Ազատության հրապարակ։ 17 քաղաքական ուժերը հանրահավաք են հրավիրել։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



