Աստ հանգչի
ОБЩЕСТВОՄեր դարաշրջանի խիղճը, պատիվը եւ արժանապատվությունը
Քրիստոնեական մեր դավանանքը մեզ քաղաքակրթել է երկու հազար տարի:
Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական ժամանակաշրջաններում մենք մեր պատմությունը կռել ենք ինքնապաշտպանական պատերազմներով, կոփել ենք սերունդներով, լինելով «փոքր ածու», ելել ենք հորդաների դեմ, որոնք մեր դեմ չեն դադարեցրել իրենց կռիվը մինչ այսօր:
Մենք մեր կռիվն էլ ենք տանում արժանապատիվ ու քաղաքակիրթ:
Սակայն մեր դիմաց կանգնած են աճելու (մտավոր) եւ զարգանալու (քաղաքակրթորեն) ունակությունից գենետիկորեն զուրկ էթնիկ մնացուկներ, որոնք աճել են միայն քանակապես: Որովհետեւ իրենց ուժն ու զորությունը միայն քանակի մեջ է:
Մեր մեկ Հովհաննես Ադամյանին նրանք պատասխանել են հարյուր իրենց քթահոսն ուտելով մեծացող լամուկներով, մեր երեք Օրբելիներին պատասխանել են հազար լամուկներով, մեկ Բաղրամյանին՝ քսան հազար ասկյարացուներով:
Ու այսօր այդ քանակը գալիս է մեզ վրա: Գալիս է՝ հողը հումուսացնելով հազարավոր անկած ասկյարներով, շահիդներով: Ու պետքները չէ:
Ու պետքները չէ, որովհետեւ շատ են շատացել, որովհետեւ շատ են շատանում, որովհետեւ դա միակ բանն է, որ նրանք կարողանում են անել: Ոչնչացնում ես հարյուրը, հետեւից գալիս են երեք հարյուրը, ոչնչացնում ես, գալիս են հինգ հարյուրով… ոչնչացնում ես, գալիս է սրսկված ու հաբակլլած հազարը… Կտրված ձեռքերով, հաշմված ոտքերով առաջ են սողում, որովհետեւ ցավ չեն զգում: Ու չեն ափսոսում, որովհետեւ գիտեն վաղն էլ են մոլլային ասելու հրահանգ տուր, որ ամեն ընտանիք տասը-տասնհինգով քանակ ավելացնի: Ու կատարելու են: Սակայն, ինչպես ասում են, երբեմն եկեղեցում էլ է մոմը պրծնում: Մեր ամեն մարտիկ, ում մեջ ռազմիկը ներծծված է գենետիկորեն, կարող է ոչնչացնել մինչեւ հարյուր- հարյուրհիսուն կամուֆլյաժ հագած առեւտրականի, խոցել բազմապատիկ զրահատեխնիկա…
Բայց ի՞նչ կապ ունեն սրանք քաղաքակրթության հետ. այստեղ, մեր դիմաց, թշնամու մոտ իսպառ բացակայում է քաղաքակրթությունը: Այստեղ կա բնազդ, նավթ ու արյան ծարավ:
Իսկ որտե՞ղ է քաղաքակրթությունը:
Անկեղծ ասած՝ չեմ գտնում:
Մի՞թե այնտեղ է, որտեղ շների ու կատուների իրավունքները պաշտպանված են օրենքներով, եւ դրանց պաշտպանության համար գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, իսկ Ստեփանակերտի ու Շուշիի ռմբակոծությունների հետեւանքով զոհված ու վիրավորված քաղաքացիները (մարդիկ) իրենց կատվի մաշկից հեռու են:
Մի՞թե այնտեղ, որտեղ ամենաազատական օրենքներով պաշտպանված են ամենատարբեր գունավորումների փոքրամասնությունների իրավունքները: Այն մասնությունների, որոնք ամբողջ էությամբ հակառակ են Քրիստոսի ուսմունքին ու Սուրբ Գրքին, սակայն ում իրավունքները պաշտպանում են քահանայապետերը…
Փարիսեցինե՛ր:
Մի՞թե այնտեղ, ուր բարոյական արժեքները ստորադասվում են դոլարների ու եվրոների քանակներին, նավթի հոտին, պետության անունից սեփական գրպանը լցնելուն:
Եվ մի՞թե այնտեղ, ուր վերեւի հարկի հարեւանները, իմանալով, որ առաջին հարկի հարեւանը իր ընտանիքի բոլոր անդամներով պաշտպանում է մուտքի դուռը ավազակներից, օգնության չեն հասնում՝ լավ իմանալով, որ առաջին հարկ ներխուժելուց հետո ավազակները մտնելու են նաեւ իրենց տները:
Այս «տարածքներում» այլեւս քաղաքակրթությունը կնքել է իր մահկանացուն:
Մեզ մնում է միայն քաշել տապանաքարը եւ գրել.
«ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ»:
Իսկ մենք հաղթում ենք, որովհետեւ մեզ հետ է ԱՍՏՎԱԾ: ԱՄԵՆ:
Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ



