Բաղդադում առնվազն 11 մարդ Է զոհվել շիաների մզկիթի մոտ իրականացված պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕՄահապարտը դեկտեմբերի 9-ին իրեն պայթեցրել Է Իրաքի մայրաքաղաքի արեւելյան մասում շիաների մզկիթներից մեկի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 11 մարդ, եւս 20-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյո ւրների:
Մահապարտը պայթուցիկ սարքը տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) գործի Է դրել Ախլ ալ Բեյթ մզկիթի մուտքի մոտ:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը կարող Է աճել: Տեղում աշխատում են բժիշկները եւ ոստիկանության աշխատակիցները:
Մինչ այժմ տարածաշրջանում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



