Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքվի պատերազմական հանցագործությունները նպատակը արցախցիների չափից շատ կորուստներ պատճառելն է. Արցախի ԱԳՆ

МЕЖДУНАРОДНОЕ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ՝ նշելով, որ չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա ընթացքում, հատկապես ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել, մասնավորապես, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի արդյունքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նաև նշված է, որ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկում Արցախի Հանրապետության բնակավայրերը՝ օգտագործելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

«Արցախի Հանրապետության բնակավայրերի դեմ նմանատիպ սպառազինության կիրառումը վկայում է ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված լինելու մասին՝ միտված Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում չափից շատ կորուստներ պատճառելուն և քաղաքացիական օբյեկտներին առավելագույն վնաս հասցնելուն, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և պատերազմական հանցագործություն:

Չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին: Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները և պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար:

Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում: Կանխամտածված բռնարարքները, Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ պատերազմական հանցագործություններն իրականացվել են և՛ 1991-1994 թթ. և՛ 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում: Հարաբերական խաղաղ շրջանում Ադրբեջանն օգտագործում է իր ողջ քաղաքական զինանոցը՝ նպատակ ունենալով խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների իրացումը: 

Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»