Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հուլիսյան մարտերից սկսած՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր ձեռքից բաց է թողնում ԶՈւ-ի ղեկավարումը՝ հանձնելով դա թուրք զինվորականներին․ ռազմական փորձագետ

ИНТЕРВЬЮ

Պատերազմական իրավիճակի զարգացումների և մարտավարության հանգամանքների մասին. Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

- Թշնամին փոխել է իր մարտավարությունը՝ հարձակվում է դիվերսիոն խմբերով, կարո՞ղ ենք կանխատեսել, թե թշնամին հետո ինչ միջոցների կդիմի:

- Դատելով մարտավարությունից, որ հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ ենթադրելի է դառնում, որ պատերազմը դեռևս շարունակվելու է, քանի դեռ որևէ կողմը հստակ արդյունք չի գրանցել, և այս դեպքում չենք կարող ասել՝ երկու-երեք օրվա, թե ամիսների մասին է խոսքը: Չես կարող կանխատեսել, թե հաջորդ պահին ինչ կարող է տեղի ունենալ, որովհետև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների խոցման գործողություն իրականացնելուց հետո ռազմաճակատում կարող է կտրուկ փոխվել իրավիճակը, և գործողություններն այնպես դասավորվեն, որ տեսանելի լինի պատերազմի վերջը: Այս պահին դեռևս ռազմական գործողությունները շարունակվում են, և դիվեսիոն խմբերի այդ գործողություններից ենթադրելի է, որ երկար են տևելու դրանք, սակայն ելնելով կլիմայական պայմաններից՝ կարող եմ ասել, որ միգուցե ինտենսիվությունը փոքրիշատե թուլանա:

- Իսկ ինչո՞ւ որոշեցին մարտավարությունը փոխել և դիվերսիոն խմբերով գործել:

- Ադրբեջանի զինանոցում եղած զենք-զինամթերքը, այնպես չէ, որ երկարաժամկետ պատերազմի համար էին նախատեսված, դրանք միայն բացառապես նախատեսված էին բլիցկրիգների համար, այդ հարվածային ԱԹՍ-ներից սկսած՝ բոլոր ատրիբուտներով վերջացած: Ադրբեջանը, հասկանալով, որ այլևս հնարավոր չէ ճակատային կռիվ մղել, անցել է այդ ճանապարհով հարցը լուծելուն: Միևնույն ժամանակ աչքի տակ ունենալով բնակլիմայական պայմանները և վախենալով, որ սեփական հասարակությանը չի կարող որևէ բան հրամցնել, չակերտավոր ասած, «ազատագրված տարածքներ», անցան այս գործելաոճին, որ այս կամ այն  բնակավայրում տեղադրեն դրոշներ և նկարահանեն ու իրենց հանրությանը ցույց տան, որ իրենք ունեն հաջողություններ: Պետք է նշել, որ սա ևս երկար չի կարող տևել,  մենք գիտենք՝ իրենց խմբերում կռվում են տաք երկրներից եկած վարձկաններ, և նրանք կարող են կռվել տաք կլիմայական պայմաններում և հարթավայրերում, իսկ լեռներում, անտառներում կռվելն արդեն մեծ խնդիր է դառնում:

- Սիրիայից տեղեկանում ենք, որ 342 սիրիացի վարձկան Ադրբեջանից հետ է վերադարձել Սիրիա, ինչը՞ կարող է պատճառ լինել:

- Պառակտում իրենց մեջ կա այն ժամանակվանից, երբ իրենք հասկացան, որ պարզապես իրենց առաջ են մղում, որպես կրակի բերանն ընկնող մարդկանց: Այսինքն` նրանց վրա սպառում էին հայկական կողմի զենք զինամթերքը և հենց այդ ժամանակվանից իրենց մեջ պառակտում եղավ, և իրենք նույնիսկ սկսեցին կոչեր հնչեցնել ոչ ռազմաճակատում գտնվող իրենց ընկերներին, որ թողնեն հեռանան, քանի որ իրենք պարզապես կենդանի վահան են օգտագործվում՝ հայկական կողմի զենք-զինամթերքը սպառելու նպատակով: Սակայն, այժմ հավաքագրող կողմի՝ Թուրքիայի համար շատ մեծ խնդիր է առաջացել Սիրիայի այն շրջաններում, որտեղից հավաքագրում էին ահաբեկիչներին, նրանք արդեն պահանջում են կանխավճար՝ առնվազը 50 կամ 70 տոկոսի չափով, և երաշխիքներ, որ իրենց զոհվելուց հետո իրենց ընտանիքները չեն հայտնվի խնդիրների առջև: Այսինքն՝  արդեն հասկանում են՝ ուր են գնում և դնում են գրեթե անիրագործելի պահանջներ:

- Արդյո՞ք  բոլոր վարձկան-ահաբեկիչներն են զինվորական հատուկ պատրաստություն անցած:

- Վարձկանները երկու տեսակի են՝ առաջին տեսակն աղքատ և անգրագետ խավն է, և ինչպես նշեցի, նրանց վրա սպառում են հայկական կողմի զենք-զինամթերքը, իսկ երկրորդ խումբը «Իսլամական պետության» զինյալներն են, որոնք ունեն փորձառություն, բայց ոչ թե պատերազմական, այլ մարդ սպանելու, գլխատելու առումով, և նրանք էլ  դիվերսիոն խմբերով մտնում են գյուղեր և իրականացնում են դաժանություններ՝ դրանք տեսանկարահանելով և տարածելով: Այսինքն` նրանց նպատակն է, որ իրենց խմբավորումների նկատմամբ իրենց դաժանությամբ հակառակորդի վրա ազդեցություն թողնեն: Իսկ  Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք ներգրավված են պատերազմում, շատ լուրջ պատրաստություն անցած, «Յաշմայից» շատ ավելի լավ պատրաստված ջոկատներ են, բայց միևնույն է, չունեն այն հմտությունը և կռվելու ունակությունը, որը  հատուկ է այն տեղանքին, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները:

- Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարական կազմում ևս կան տարաձայնություններ՝ադրբեջանցի շիա սպաները վրդովված  են այն փաստից, որ փաստացի սուննիական  թուրք հրամանատարներն են իրենց  ղեկավարում, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ պատերազմի ընթացքի վրա:

- Հուլիսյան մարտերից սկսած՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր ձեռքից բաց է թողնում Ադրբեջանի զինված ուժերին, և դա ակնհայտ դարձավ նաև զորավարժությունների ժամանակ: Արդեն սեպտեմբերի 27-ից  այնտեղ գտնվող թուրք հրամանատարներն իրենց ձեռքն են վերցրել ռազմական գործողությունները, սակայն ոչ թե կրոնական, այլ զինվորական ինքնասիրությունն է վիրավորվել է և կրկին գլուխ են բարձրացրել ադրբեջանցի այն զինվորականները, որոնք ավանդ ունեն ադրբեջանական բանակում, սակայն այսօր նրանք անտեսվում են և նրանց փոխարեն որոշումներ են կայացնում թուրք հրամանատարները։ Այստեղ շատ մեծ տարաձայնություններ կան: Խոսվում է, որ հրամանատարական կազմից շատ լուրջ անձինք դադարել են Ադրբեջանի բանակի հրամանատարության կազմում լինել:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay