Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչու Չինաստանին հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, իսկ ամբողջ աշխարհին՝ ոչ

МЕЖДУНАРОДНОЕ

Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Չինաստանը պայքարն արդեն ավարտված է համարում և վերադարձել է բնականոն կյանքին, ինչը շատերի համար ապշեցուցիչ արդյունք է։ Սակայն ինչպես հաջողվեց համավարակի էպիկենտրոն համարվող Չինաստանին նման արդյունավետ կերպով պայքարել հիվանդության տարածման դեմ ու հաղթահարել այն՝ կրելով հնարավորինս քիչ կորուստներ։

Ինչպես գրում է Le Figaro պարբերականը՝ հղում անելով լեհական Gazeta Wyborcza թերթին, Չինաստանում տարեսկզբից գրանցվել է վարակման ավելի քան 90 հազար և մահվան 4700 դեպք. նման ցուցանիշներով Չինաստանը վիրուսի տարածվածությամբ աշխարհում 138-րդ տեղն է զբաղեցնում։ Մեկ միլիոն մարդու հարաբերկացությամբ Բելգիայում մահացել է 911 մարդ, ԱՄՆ-ում՝ 668, իսկ Չինաստանում՝ 3,5։

Հոդվածի հեղինակ Ռոբերտ Ստեֆանիցկիի խոսքով՝ նման վիճակագրությունն անվստահություն է առաջացնում, սակայն եթե անգամ Չինաստանում զոհերի թվերը տասնապատիկ ավելի լինեին, միևնույն է այն շարունակելու էր մնալ վարկանշային աղյուսակի մեջտեղում՝ առաջ անցնելով եվրոպական երկրներից ու Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից։

Ինչպես նշում է Ստեֆանիցկին՝ Չինաստանն, անկասկած, վերահսկողության տակ է վերցրել համաճարակը և այժմ երկրում օրական գրանցվում է մոտ տասը նոր դեպք, որոնք էլ հիմնականում դրսից «բերված» են լինում։ Արևմուտքում կարծում են, որ նման արդյունքը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները պարզապես ստիպողաբար «փակեցին» մարդկանց տներում, մինչդեռ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։

Չինաստանում վիրուսի դեմ պայքարի առաջին փուլն սկսվեց դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Ուհանում վարակման առաջին դեպքերի գրանցումից հետո իշխանությունները փորձեցին հերքել դրա առկայությունն ու թաքցնել իրականությունը։ Այս ամոթալի շրջանը տևեց մինչև հունվարի կեսերը, որից հետո Կոմունիստական կուսակցության ղեկավարները, գիտակցելով իրենց սխալներն ու խնդրի մասշտաբները, կտրուկ քայլեր ձեռնարկեցին՝ ստեղծելով հատուկ աշխատանքային խմբեր ու ազդարարելով ժողովրդին, որ իրավիճակը ծայրաստիճան լուրջ է:

«Նրանց շատ արագ զսպեցին վիրուսի տարածումը, ինչը որոշիչ գործոն դարձավ», - The Lancet պարբերականի հետ զրույցում նշել է ամերիկյան «Մայո» կլինիկայի պատվաստանյութերի հետազոտության բաժնի ղեկավար Գրեգորի Փոլանդը։

Համաճարակի հետագա տարածումը հնարավոր եղավ զսպել պետական վերահսկողության շնորհիվ, սակայն չի կարելի թերագնահատել նաև տեղի բնակչության մասնակցությունն այդ պայքարին։ Միլիոնավոր կամավորներ մասնակցում էին քաղաքական, կրոնական կամ հասարակական կազմակերպությունների աշխատանքներին, իսկ սահմանափակումների պահպանումը վերահսկվում էր ոչ թե տեսախցիկների կամ անօդաչու թռչող սարքերի միջոցով, այլ կամավորների, հարևանների ու հասարակ քաղաքացիների ջանքերով։ Արտակարգ դրությունը շատերին դուր չէր գալիս, սակայն բոլորը ենթարկվում էին, քանի որ վստահ էին, որ պետությունը գիտի՝ ինչ է անում։

Շատ մեծ դեր խաղաց նաև այն, որ չինական Կոմունիստական կուսակցությունը սերտ կապված է գիտության հետ, ուստի՝ այստեղ երկրի ղեկավարը երբեք հանրայնորեն չի քննադատի գիտնականների խորհուրդները և չի առաջարկի բուժման կասկածելի մեթոդներ, ինչպես անում էին Դոնալդ Թրամփն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այլ երկրներում։ Ավելին՝ Չինաստանի իշխանությունները համավարակի դեմ պայքարը վստահեցին ոչ թե կոռումպացված նախարարին, այլ ականավոր թոքաբան Չժուն Նանշանին, որը 2002-2003 թվականներին ղեկավարել է ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարը:

Չինաստանում բոլորն անխտիր դիմակներ են կրում ու պատճառաբանություններ չեն փնտրում դրանցից խուսափելու համար։ Բացի այդ, այստեղ չկան կորոնավիրուսի գոյությանը չհավատացողներ ու դավադրության տեսություններին վստահողներ, քանի որ Covid-ը «պարզապես գրիպ» անվանողներին ու նմանատիպ այլ կարծիքներ ներկայացնողներին այստեղ պարզապես կծաղրեն ու հանրային քննադատության կենթարկեն։ Ավելին՝ 27 երկրում անցկացված հարցումները ցույց են տվել, որ Չինաստանում Covid-ի պատվաստանյութ պատրաստ է ստանալ բնակչության 97%-ը, մինչդեռ այլ երկրներում նման մարդկանց թիվը շատ ավելի քիչ է։

Ստեֆանիցկիի խոսքով՝ Չինաստանին հաջողվեց ավելի արագ հաղթահարել համավարակը, քանի որ այս տարածաշրջանի երկրները դասեր էին քաղել դեռ դարասկզբին բռնկված ատիպիկ թոքաբորբի համաճարակից, մինչդեռ Արևմուտքում բռնկված վերջին խոշոր համավարակն իսպանական գրիպն էր, որը մեկ դար առաջ էր։ Բացի այդ, արևմտյան երկրներում իշխանությունները վախենում էին հանրության ու ընտրողների արձագանքից, քանի որ լրատվամիջոցների ներկայացրած կադրերը շոկային էին ու անհավատալի։ Դրանք նման էին կենդանիների մասին պատմող վավերագրական ֆիլմերի կադրերին, ուստի մարդիկ վստահ էին, որ «իրենց հետ չի կարող նման բան պատահել»։ Սա է պատճառը, որ Արևմուտքը չափազանց ուշ ուշքի եկավ, ուստի գործադրած ջանքերը, ի տարբերություն Չինաստանի, բավական արդյունավետ չեղան։

«Կա մի ասացվածք, որն, ըստ տարբեր վարկածների, վերագրվում է ասիական երկրներին կամ Մուսոլինիին։ «Ավելի լավ է մեկ օր ապրել վագրի, քան հազարավոր տարիներ՝ ոչխարի նման»։ Այս մտքի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, սակայն եկեք չմոռանանք, որ վագրերը ոչնչացման եզրին են», - ամփոփել է հոդվածը Ստեֆանիցկին։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай