Սուտասան բաքվի տղա
ОБЩЕСТВОՄեր ոխերիմ հարեւան երկրի թուլամորթ ղեկավարը, ով իրենց կողմից «գրաված տարածքները» թվարկելիս չգիտես ինչու սկսում է կակազել՝ նույն բնակավայրի անունը մի քանի օրը մեկ կրկնելով, հերթական անգամ կակազեց՝ եւս մեկ անգամ կրկնելով անգիր արած տեքստը, որն ամեն անգամ իրեն դեմ են տալիս Անկարայից. այն է՝ Ադրբեջանում չկան վարձկաններ, չկան ահաբեկիչներ, իրենք ունեն հարյուր հազարանոց ոհմակ եւ դրսից որեւէ աջակցության կարիք չունեն:
Տո, ա՛յ բաքվի տղա, փաստորեն դու սուտ ես հանում ոչ միայն Արցախի ու Հայաստանի պաշտոնական տեսակետները, այլեւ աշխարհի ամենահզոր հետախուզական ծառայություններն ունեցող երկրների ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլեւ ղեկավարներին: Ռուսաստանի Դաշնությունից մտահոգություններ եւ արդեն ահաբեկիչ վարձկանների թվաքանակն են հայտնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, եւ որ կարեւոր է՝ անձամբ Վլադիմիր Պուտինը:
Ահաբեկիչների առկայության ստույգ տվյալներ ունենալու մասին է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Ահաբեկիչների առկայության մասին իր մտահոգությունն է հայտնել ոչ միայն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, այլեւ Իրանի հոգեւոր առջնորդ Ալի Խամենեին, ում մայրենի լեզուն ադրբեջաներենն է…
Չեմ ցանկանում շարունակել թվարկումը, որովհետեւ դրանք էական չեն բաքվի տղաների համար, նրանք այնքան են սուտ խոսել, որ այն դարձել է մի բաժակ թույն, որ շաղ են տալիս աջ ու ահյակ: Այսինքն՝ դու քո չեղած տեղով սխալ ես հանում Պուտինին, Մակրոնին, Իրանի առաջնորդներին: Բա Հաագայում ո՞նց ես նայելու էս գերեվարված հարիֆների աչքերին, որոնց չես վճարել…
Ստի հաջորդ չափաբաժնով սույն տղան հայտարարում է, թե Թուրքիայից իրենք ստանում են միայն բարոյական աջակցություն: Ինչպե՞ս կարելի է ստանալ մի բան, որը բնության մեջ գոյություն չունի:
Այսինքն՝ էս բաքվի տղա Իլյուշն իրեն նույն հարթության մեջ է դրել իրենց գլխավոր քարոզչական գիգանտի՝ Իբրահիմի հետ: Այսինքն՝ նույն մասսան են, տարբեր ամաններում: «Բարոյական աջակցություն» թուրքերեն նշանակում է հատուկջոկատային, վարձկան ահաբեկիչ, F-16, ՊՆ փաստացի ղեկավարում… եւ բաքվի տղայություն
Սակայն ամեն ինչ չէ, որ անհույս է Իլյուշի համար. պաշտոնապես հայտարարում եմ. իր այն պահանջը, թե հրադադար կհաստատի գրավյալ տարածքներն ազատագրելուց հետո, իրականացված է դեռեւս 1990-94 թթ.: Գրավյալ տարածքներն ազատագրված են, եւ փառք Հայոց Բանակին:
Այս գործընթացը շարունակելի է:
Յառաջն Աստված:
Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «ՀայաստանիՀանրապետություն» օրաթերթ



