Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կամր­ջի վրա որո­շիչ ենք դար­ձել. հա­յոց զին­վո­րի բա­զու­կը բա­զում խնդիր­ներ է լու­ծում».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմն առանձին երևույթ չէ: Սա պատերազմի փուլ է, որը նոր չէ ու նոր չի սկսվել: Հայության դեմ պատերազմը սկսվել է դեռ 130 տարի առաջ: Մենք իրավունք չունենք այսօրվա պատերազմը ընդհանուր տրամաբանությունից առանձին ընկալել: «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի դիտարկումն է: «1918 թվականին ցեղասպան Թուրքիան ստեղծեց իր քաղաքական պոչը, որի անունը դրեցին Ադրբեջան: Մենք գործ ունենք ոչ թե հակառակորդի, այլ ցեղասպան թուրքի հետ, թշնամու, որն այսօր փորձում է իր նպատակն իրողություն դարձնել Ադրբեջանի միջոցով: Այն, որ Ադրբեջանը դուրս է եկել ռուսական ազդեցությունից ու վաղուց է ընկել թուրքական տիրապետության տակ, վերջին 30 տարիներին առավել քան ակնհայտ է:

Խորհրդային տարիներին քողարկված, իսկ արդեն 1987 թ.-ից բացահայտ հակահայ ցեղասպանական քաղաքականություն ցուցաբերեց, որի հետևանքով ունեցանք Սումգայիթի, Բաքվի ցեղասպանություններ, Գանձակ, որից հետո Շահումյան, Մարաղա, հետո էլ 2004, 2016 ու հիմա 2020 թվական: 2020 թվականը նշված խոշորի մի կարևոր ու ավելի ակնառու դրվագ պետք է ընկալենք: Այսինքն, այս ամենը նոր չի սկսվել՝ 1894, 1909, 1905, 1915, 1918… Սա շարունակվելու է անընդհատ և չի դադարելու այնքան ժամանակ, մինչև ցեղասպանին վերջնականապես իր որջը չմտցնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ավագյանը:

Նրա խոսքով, այս պատերազմի բնույթը հասկանալու համար պետք է դիտարկել հենց Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը շարունակելու նպատակը, ինչի մասին Հայաստանը նաև պաշտոնական ամենաբարձր մակարդակով է խոսել: «Այդ համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան այս պատերազմում ինչ-որ առումով դարձել է կոնֆլիկտի կողմ: Էրդողանն արդեն բացահայտ է հայտարարում, որ ինքն ամենուր է, և այսօր էլ Արևել յան Այսրկովկասում է: Սկսած Սիրիայի պատերազմից և անգամ դրանից մի փոքր առաջ Թուրքիան արդեն աշխարհի հետ հաշվեհարդար էր տեսնում, և հայերի ցեղասպանությունն իր մեծ պլանի մի բլոկն է: Խոսքը պանթուրքական պլանի մասին է: Թուրքիան նաև եվրոպայի հետ հաշվեհարդար տեսնելու խնդիր ունի: Թուրքիան ստեղծեց, այսպես կոչված, փախստականներին, որոնք ՄԱԿ-ի բնորոշմամբ միգրանտներ են, որոնց մխրճում է Եվրոպա:

Հիմա հասել է նրան, որ այսօր թուրքական տարրը եվրոպական երկրներում բավականին մեծ է՝ Էրդողանը այնտեղ հենարան ունի: Այսինքն, աշխարհին տիրելու համար Էրդողանն ամեն ձևով իր հանրությանը պատրաստում է: Իսկ այս տարածաշրջանում կիրառում է նույն մեթոդները, ինչպիսիք կիրառում էր Մերձավոր Արևելքի արևմտյան հատվածում: Հիմա էլ այդ ահաբեկիչներին բերում է Հարավային Կովկաս՝ ընդդեմ հայերի: Ահաբեկիչների միջոցով է փորձում մեզ հետ խնդիր լուծել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, սակայն, որ այստեղ մի շատ կարևոր պահ կա: «1860-ական թվականներին քաղաքակիրթ աշխարհ կոչվածը հայկական հարցը դարձրեց թեմա առաջին հերթին թուրքական սուլթանների և թուրքական հանրության համար:

Այդպիսով քաղաքակիրթ Եվրոպան Թուրքիային ասաց՝ դուք թիրախ ունեք և ձեր թիրախը հայերն են: Մինչև 1988 թվականը հայկական հարցը տարբեր ուժերի ձեռքին եղել է շահարկման գործիք: 1988 թվականից հայությունն իր ձեռքը վերցրեց լուծման խնդիրն ու այն մինչ օրս է տանում: Ես չգիտեմ Խորհրդային Միությունը ինչ դերակատարություն ունեցավ, որ հայությունը կարողացավ շունչ առնել, ամոքվել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, բայց հայոց հարցին մենք այսօր տիրություն ենք անում հայ զինվորի, հայ կամավորականի, հայ ֆիդայիների, Մոնթեների, Ազգալդյանների, Վլադիմիր Բալայանների բազկով: Մենք միայնակ առճակատում ենք ոչ միայն ցեղասպան Թուրքիայի և նրա քաղաքական պոչ Ադրբեջանի դեմ, այլև, լինելով աշխարհաքաղաքական կամրջի վրա, ակամայից որոշիչ ենք դարձել Իսրայել-Ռուսաստան, Իսրայել-Իրան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համար:

Այսինքն, այսօր հայոց զինվորի բազուկը բազում խնդիրներ է լուծում: Հայ զինվորի բազուկը ոչ միայն հայության գոյաբանական, այլև քաղաքակրթական խնդիր է լուծում, որովհետև եթե մենք չհաղթենք ցեղասպանին, կասկածի տակ կլինեն Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Եվրոպայի շահերը: Այլ իրավիճակի պարագայում այստեղ մի մեծ պատերազմի խառնարան կարող է լինել՝ հաշվի առնելով, որ, օրինակ՝ նույն Իսրայելը հաշվեհարդար է ուզում տեսնել ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ: Թեպետ այս պահին պատերազմի մեջ բազում խնդիրներ կան լուծման առումով, բայց մեզ համար, անշուշտ, կարևորը մեր գոյաբանական խնդիրն է, հայոց հարցին տեր լինելը, և հայոց հարցին տեր է հայ զինվորը»,շեշտեց Մ. Ավագյանը:

Նա նշեց, որ այսօր հետաքրքիր իրավիճակ ունենք, որը կարող ենք օգտագործել՝ բացառելու դիվանագիտական դաշտում նախկինում թույլ տված թերացումները: «Պատերազմն այսօր ուղիղ վտանգում է ռուսական իմպերիան, և այդ վտանգը ստիպեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկու ելույթների մեջ խոսի ճշմարտության մասին: Մասնավորապես ասաց, որ կոնֆլիկտի հիմքում երկու պետությունների միջև տարածքային վեճը չէ, կոնֆլիկտի հիմքում էթնիկ բախումներն են: Այսօր մեզ ասում են՝ եկեք այդ ժողովրդի հետ ապրեք, բայց չէ՞ որ մենք արդեն ապրել ենք ու չի ստացվել, որովհետև այդ պետությունը ստեղծվել է մեր ցեղասպանությունը շարունակելու համար: Նույնիսկ խորհրդային տարիներին կարողացան Մոսկվայի ազդեցությունը վերափոխել ի շահ իրենց և մեր ցեղասպանությունը քողարկված տանել: Ի վերջո, արդեն 1987-ին, երբ տեսան, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, իրենք բացահայտ ագրեսիայի անցան: Բայց չէ որ արդյունքում տարածքներ են ազատագրվել:

Շատ լավ է, որ ՀՀ վարչապետը խոսեց Ցեղասպանության շարունակության մասին, նաև այն մասին, որ մենք քաղաքակրթական ճակատի առաջատարն ենք դարձել՝ ընդդեմ ահաբեկչության: Բայց պետք է օգտվել նաև Պուտինի ելույթից ու բարձրաձայնել այն մասին, որ 1988թ. Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում ցեղասպանության շարունակությունն է եղել: Պետք է ասել՝ աշխա՛րհ, մենք տարածքներ չենք օկուպացրել, ցեղասպանությունից փրկված հայ փախստականներն ու ցեղասպանությունից փրկվածների ժառանգները համատեղ տարածքներ են ազատագրել ցեղասպանից, և նրանք են այդ տարածքների իրավատերը: Եվ այսօր էլ ցեղասպանությունից փրկվածների երեխաներն են կռիվ տալիս: Պետք է ցույց տալ աշխարհին, որ սա գոյաբանական պատերազմ է, և գոյաբանական պատերազմի արդյունքում այդ մարդիկ տարածքներ են ազատագրել դեռևս 1992, 1993,1994 թվականներին:

Այսօր դե ֆակտո Արցախի Հանրապետությունն իր բանակով պաշտպանում է իր տարածքում ապրող հայությանը: Դե ֆակտո կայացած հանրապետությունը՝ Արցախը, ունի սահմանադրական տարածք, բայց այսօր ագրեսոր ու ցեղասպան Թուրքիայի քաղաքական պոչ Ադրբեջանի ձեռքերով այդ տարածքային ամբողջականությունը խախտված է: Հելսինկյան սկզբունքներից երեքը խախտվել են. Թուրքիա-Ադրբեջան ահաբեկչական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմ է հրահրվել դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության դեմ, խախտվել է նրա տարածքային ամբողջականությունը, և նպատակ կա վերցնել դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը՝ նրա ինքնիշխանությունը»,-եզրափակեց Մ. Ավագյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay