"Հայկական" թեկնածուի փնտրտուքն անիմաստ զբաղմունք է
БЛОГ
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է
ԱՄՆ նախագահական ընտրություններում անորոշությունը պահպանվում է, որովհետև փոստով քվեարկության արդյունքները կարող են փոխել իրավիճակը։ Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ թե Թրամփը և թե Բայդենը գրեթե բաց տեքստով արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին, գործող նախագահը՝ ավելի հաստատակամ տոնով։
Անկախ արդյունքերից՝ ԱՄՆ այս ընտրություններն ավելի են խորացնելու բաժանարար գծերն ամերիկյան հասարակության մեջ ու երկու թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում էլ հասարակության մի հատվածը չի վստահելու ընտրությունների ադյունքներին։
Շատ հնարավոր է, որ աշխարհն այդպես էլ մոտ ապագայում չիմանա նոր նախագահի անունը ու գործընթացը տևական ժամանակ գտնվի դատական տեղապտույտի, անգամ՝ փողոցային պայքարի հորձանատում։
Ինչ վերաբերում է "հայկական" թեկնածուի փնտրտուքին, ապա դա անիմաստ զբաղմունք է, որովհետև Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունը, մեծ հաշվով, չի փոխվելու։ Հայաստանի գործող իշխանությունները շատ փնթի ու անարդյունավետ են աշխատել Թրամփի վարչակազմի հետ ու եթե այդ իներցիան շարունակավի, ապա հայ-ամերիկյան հարաբերությունների որակը մնալու է նույնն՝ անկախ այս ընտրությունների արդյունքներից։




















































