Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել (տեսանյութ)
ВИДЕОՈստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հերթականն արձանագրվեց նոյեմբերի 2-ին։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։
Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



