Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետը
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա, զրուցել նստացույց հայտարարած քաղաքացիների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարճատև զրույց է ունեցել նաև ցուցարարների և ոստիկանների միջև եղած հատվածում ամբողջ գիշեր մնացած` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն անցել է առանց լրագրողների ներկայության: Ոստիկանապետը հանձնարարականներ է տվել նաև հերթապահող ոստիկաններին:
Գիշերը Բաղրամյան պողոտայում հանգիստ է անցել, լուսաբացին հավաքվածներին սնունդ ու ջուր են բերել: Առավոտյան ցուցարարներին է մոտեցել աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության մեքենան, պայմանավորվածություն է ձեռք բերվել և հենց ցուցարարների օգնությամբ մեքենայից դադարկվել է այնտեղ եղած աղբը: Փողոցում մաքրման աշխատանքներ են կատարվել, սանմաքրման ջրցան մեքենան տարածքը նաև ջրով է ցողել:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով:Հունիսի 19ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:



