Երևան ժամանած իսպանացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ի կազմից
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։
«Մեր դեմ արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է այս մասին։ Ինչու՞ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը գրառմանը կից հրապարակել է նաև մի տեսանյութ, որում հարազատների կողքին նստած մի հայ ծերունի կոչ է անում Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից և թույլ չտալ այդ երկրին իրագործել նախնիների պանթուրքական երազանքը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



