Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕԿանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. hրդեհները տեղի են ունեցել կիրակի գիշերը` Օնտարիո նահանգում: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։
Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ: Հրդեհների հետևանքով եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Տեղական ոստիկանությունը և իշխանությունները կասկածելի են համարում մի քանի ժամ տարբերությամբ երկու եկեղեցիներում հրդեհի բռնկումը և չեն բացառում հրկիզման վարկածը։
Տեղական ոստիկանության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարվել է հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետաքննություն անցկացնել։




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



