«Էրդողանը 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն է հրահրել 10 երկրների հետ»․«Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հայտարարել է, ոչ թե Թուրքիան, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է աշխարհում հակամարտություններ հրահրում։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»,- Twitter-ի էջում գրել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ այդ հակամարտությունները ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Եկեք կանգնեցնենք բռնապետությունը և կառուցենք խաղաղություն»,- հավելել է նա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



