Սոխի կեղևը բազմաթիվ հիվանդություններ է բուժում (տեսանյութ)
ВИДЕОՍոխի կճեպը անհավանական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում։ Այն օգտակար է մարդու գրեթե բոլոր օրգանների համար։ Դրա գլխավոր բաղադրիչը՝ կվերցիտինը, ամրացնում է անոթների պատերը, չափազանց օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Սոխի կճեպը պետք է թեյի նման թրմել ու խմել։ Օրական կես բաժակը բավական է։ Այս ըմպելիքը կօգնի շաքարային դիաբետի, ուռածության, մրսածության դեպքում։
Սակայն պետք է հիշել, որ սոխի կճեպի թուրմը չի կարելի օգտագործել գաստրիտի, խոցի եւ միզաքարային հիվանդությունների դեպքում։ Այս պարագայում կարելի է պարզապես բերանն ու կոկորդը ողողել այս թուրմով։ Դա օգնում է անգինայի, ստոմատիտի, բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում։ Սակայն ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ այս թուրմն օգտագործելուց առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։



