Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սարգիս Գրիգորյան. «Զանգահարեցի Հարություն Մովսիսյանին ու ասացի, որ հիացած եմ»

ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
 
Դերասան Սարգիս Գրիգորյանը «Որոգայթ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Հովիկի երիտասադությունը: Այս հեռուստասերիալը դերասանի համար կարևոր նշանակություն է ունեցել. ժամանակին հենց այստեղից է սկսել Սարգիսը, թեև տարիներ առաջ նա Որոգայթում բոլորովին այլ դեր էր խաղում: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից հետո Սարգիսն առաջին անգամ BlogNews-ի հետ է խոսել ֆիլմում կերտած կերպարի, զգացողությունների ու ՀարությունՄովսիսյնի հետ ունեցած խոսակցության մասին:)
 
-Սարգիս, Դուք խաղում եք Հովիկի դերը երիտասարդ տարիներին: Կերպարը տարիներշարունակ կերտել է Հարություն Մովսիսյանը: Կերպարը կերտելիս իր հետխորհրդակցե՞լ եք ինչ-որ հարցերում:
 
-Այս ֆիլմն ինձ այնքա՜ն հոգեհարազատ է: Իմ կարիերան, ճանաչվածությունը, ամեն ինչ սկսվեց «Որոգայթից»: Բավականին երկար ժամանակ ես զբաղված եմ եղել այդ սերիալում և հասցրել եմ շփվել, հասկանալ, մտնել ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր բան ինձ համար  հոգեհարազատ էր: Երբ հրավերը ստացա, ինձ պետք չէր 0-ից մտածել, թե ինչ պետք է անեմ:  Մի քանի կարճ զրույցներից հետո ասացի՝ պարոն Մովսիսյան, նո՞ւյնն ենք, ասաց՝ հա:  Ինքն էլ  մի 2 բան ավելացրեց ու արդեն հասկանալի էր, թե ինչ պետք է արվեր:
 
-Սարգիս, Ձեզ հատկացված կարճ ժամանակահատածում պետք է ցույց տայիք մի բան, որի մասին երբեք չէր խոսվել. թե ինչպես Հովիկը հասավ այն կետին, որում հանդիսատեսը նրան տեսել է: Ձեզ համար դա բա՞րդ էր՝ հաշվի առնելով հակասությունը, որ կար կերպարի մեջ: Ի վերջո, նա ընդհանրապես այդ աշխարհի մարդ չէր:
 
-Գիտեք, ես ի սկզբանե չեմ մտածել խաղալ մի մարդու, ով քրեական աշխարհում հեղինակություն է: Ես մարդ եմ խաղացել, որովհետև Հովիկն իր տեսակով առաջին հերթին մարդ է: Մի քանի  զրույցների ժամանակ ասում էի՝ հանենք քրեականը, դա ոչ մի կապ ունի, նա կարող էր լինել, օրինակ, շինարար:
 
Ցույց եմ տալիս, թե ինքն ինչից ինչի է ասել: Ես ոչինչ չունեմ բռնցքամարտիկների դեմ, սակայն նա հրաժարվեց բոքսից, նախընտրեց գեղեցիկը՝ նկարչությունը: Դա էլ է խորհրդանշական. Այսինքն՝ այդ մարդը դեմ է բոլոր տեսակի բռնություններին, նա ուզում է մարդկանց մեջ տեսնել գեղեցիկը, սակայն  իրավիճակն ու շրջապատն այնքան կեղտոտ ու պրոբլեմատիկ են, որ իր նկարն այդպես էլ կիսատ է մնում,,,
Դրա հետ մեկտեղ այդ կեղտի, դժվարությունների, սև կոստյումների ու մռայլ պատերի մեջ նա մարդ մնաց: Այսինքն՝ այդ նկարն ապրեց:
 
 
-Դուք ներկա չէիք ֆիլմի պրեմիերային: Երևան վերադառնալուց հետո հասցրե՞լ եք դիտել այն:
 
-Այո, իհարկե:
 
-Ի՞նչ գնահատական կտաք վերջնական տարբերակին, Ձեզ դուր եկա՞վ:
 
-Կան բաներ, որոնք ինձ դուր են եկել, կան բաներ՝  ոչ: Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացված է , և ամենակարևորը՝ իր որակով, աշխատվածությամբ մի քայլ առաջ է հայկական կինոարտադրության մեջ: Երևում է երկարատև համախմբված աշխատանքը:
 
-Իսկ ի՞նչը դուր չեկավ:
 
-Ըստ իս՝ կային դիալոգներ, որոնք բավականին երկար էին: Չեմ ուզում միջամտել սցենարիստի գործին, միգուցե ես եմ սխալ մտածում, դա  անձնական կարծիք է: Շատերը ասում են, որ այդպես ավելի լավ է: Իսկ դերասանկան կազմի ընտրությունը, խաղը բավականին լավն էր:
 
-Հատկապես ո՞ւմ խաղով եք տպավորված:
 
-Հարություն Մովսիսյանի, ես ողջունում եմ նրա  խաղը: Նա ուղղակի փայլեց, ինչպես և պետք է լիներ: Ֆիլմը դիտելուց հետո զանգեցի իրեն ու ասացի՝ ես ցնցված եմ:  Ես երբեք չեմ ստում նման բաները ու կապ չունի՝ դա որևէ մեկին օգո՞ւտ է, թե՞ վնաս, անկեղծ եմ ասում՝ ես հիացած եմ  իր խաղով:
 
Մի քիչ փակագցծերը բացեմ ու ասեմ, որ զգացի՝ Պուտին կար այդ խաղի մեջ, նրա շարժուձևը կար: Միգուցե սխալվում եմ, բայց նմանեցրի, ինչը կարող էր լինել, քանի որ կերպարը թույլ է տալիս:
 
 
-Իսկ նա ի՞նչ կարծիքի էր Ձեր խաղի մասին:
 
-Ես չգիտեմ հաստատ լա՞վ եմ խաղացել, թե՞ չէ:) Նա ասաց՝ դու էլ ես լավ խաղացել: Բնականաբար այդպես կասեր… Առաջին քայլն իմն էր, որովհետև իրոք հիացած էի: Ես հպարատանում իմ յուրաքանչյուր գործընկրոջ քայլով, երբ տեսնում եմ, որ նա մի աստիճան բարձրացել է: Թեև Մովսիսյանը դրա կարիքը չունի, նա երեկվա դերասանը չէ: 
 
-«Որոգայթը» Ձեզ համար սկիզբն էր: Ֆիլմի նկարահանման ժամանակ նոստալգիա ունեի՞ք:
 
 -Իմ դերը ֆիլմում ուրիշ է եղել: Նոստալգիա կար Գոքորի ու Գարիկի հանդեպ, որոնց դերերը խաղում էին Սոս Ջանիբեկյանն ու Գրիշա Աղախանյանը: Հիշեցի տղերքին…
Հիշեցի նաև, թե ինչքան երիտասարդ ու մաքուր էինք մենք այդ ժամանակ: Այդ ճանաչվածությունը, անփորձ լինելը, ուրախությունն ու երջանկությունը վերապրեցի ու ցավացի, որ հիմա այդպես չեմ ապրում, որովհետև սկիզբը միշտ այլ է: Հիմա այս ամենն աշխատանք է դարձել, սակայն կուզեի ապրել այն, ինչ այդ ժամանակ էի ապրում:  Երբ ինձ սկսեցին ճանաչել դրսում, ու սկսեցի գնահատել ինձ: Աստղայինս չտարավ, ուղղակի սկսեցի գնահատել ինձ: Այդնոստալգիան էր: Ես կուզեմ, որ «Որոգայթն» ապրի, սակայն ոչ թե իր քրեական կողմով, այլ մարդ տեսակով, որը պակասում է մեր իրականության մեջ:
 
 
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%