Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈւ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ. Հովհաննիսյան
ОБЩЕСТВОԱյսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։
«Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ։ Բայց մարտերը շարունակվել են և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



