Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են իրենց դեսպանություններին ուժեղացնել անվտանգության միջոցառումները
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի իշխանություններն այլ երկրներում իրենց դեսպանություններին հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ելիսեյան պալատում կայացած պաշտպանության խորհրդի նիստի ավարտին: Տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սաուդյան Ջիդդա քաղաքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի անդամներից մեկի վրա:
«Մենք որոշել ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ապահովենք մեր շահերի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Հրահանգներ են տրվել մեր դեսպաններին՝ ուժեղացնելու անվտանգությունը»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



