Ֆրանսիայում պարզել են Bataclan-ի գրոհին մասնակցած երրորդ ահաբեկչի ինքնությունը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ոստիկանությունը պարզել Է երրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը, որը նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել Է Bataclan համերգասրահի վրա կատարված հարձակմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Le Parisien թերթին, խոսքը վերաբերում Է 23-ամյա Ֆուեդ Մոհամեդ Ագադին:
Հրատարակությունը ճշտում Է, որ ոստիկանությունը ահաբեկչի ինքնությունը պարզել Էր տակավին անցած շաբաթվա վերջին: Թերթի տվյալներով՝ ֆրանսիացին ծնվել Է Ստրասբուրգի մերձակա ոչ մեծ կոմունայում: 2013 թվականի վերջին նա Սիրիա Էր ուղեւորվել իր եղբոր՝ Քարիմի հետ միասին, որը կալանավորվել Է Սիրիայի սահմանում: 2015 թվականին նա վերադարձել Է Եվրոպա՝ իրականացնելու ամենաարյունալի ահաբեկչական գործողությունը Ֆրանսիայի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



