Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ է ընթանալու բանակցությունը Ժնևում
ПОЛИТИКАԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ժնևում «Բաքուն Երևանի հետ բանակցություններում կխոսի Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջանների մի մասի վերադարձի մասին»: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների հանդիպում: Ադրբեջանի ղեկավարը ընդունելի է համարել նաև «2 + 2» բանակցային տարբերակը (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա):
«Եթե այժմ հայկական կողմը արտահայտի իր հավատարմությունը հիմնական սկզբունքներին, մենք անմիջապես կխոսենք Լաչինի և Քելբաջարի շրջանների ու Աղդամի շրջանի մասին։ Եթե մենք համաձայնության գանք քաղաքական կարգավորման շուրջ, ապա անհապաղ հայկական զորքերը ստիպված կլինեն դուրս գալ Քելբաջարի և Լաչինի շրջանները և Աղդամի շրջանի մի մասը», - ասել է Ալիևը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



