Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե հայ-իրա­նա-ռու­սա­կան եռա­մի­աս­նու­թյու­նը ձև­ա­վոր­վի, Թուր­քի­ան շանս չի ունե­նա, չա­փա­վոր­վե­լու է».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերթական անգամ համոզվեցինք, որ մենք գործում ենք թուրքական սովորույթի դեմ: Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտելու ադրբեջանա-թուրքական վարքագիծն այսկերպ է մեկնաբանում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Պայմանավորվել և առաջինը խախտել պայմանավորվածությունը, պայմանավորվել, բայց մտքում ունենալ հակառակը: Ընդհանրապես, հնարավոր ամեն բան խախտելը թուրքական ավանդույթ է: Հետևապես, այլ բան ակնկալելը պարզապես միամտություն է: Եթե թուրքն ինչ-որ բան է ասում, մտածեք հակառակը, և դուք միշտ ճիշտ կլինեք»,«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի մասին վկայակոչեց, բայց միաժամանակ հետևյալ հարցադրումն արեց. «Քաղաքակիրթ աշխարհն իր քաղաքական վարքագծում արդյոք քաղաքակի՞րթ է: Շատ մեծ հարցական է սա: Եթե աշխարհը քաղաքակիրթ լիներ, հակաքաղաքակրթությունը կրող Թուրքիային վաղուց պետք է չափավորած լիներ: Ժամանակին աշխարհի առաջավոր հումանիստները, գրականագետներն ու գիտության մարդիկ ասում էին՝ ի հայտ եկան թուրքերը՝ որպես քաղաքակրթության հակոտնյա: Թուրքերը քաղաքակրթության թշնամի են, իսկ մեր պատկերացրած «քաղաքակիրթ աշխարհը», որը պետք է աջակցեր հայ ժողովրդին, որից քրիստոնեական աշխարհի լույսն է գալիս, ստացվում է, որ աջակցում է հակաքաղաքակրթությանը»:

Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան պարզապես գերտերություններ, որոնց ասածը թուրքերը չեն անում: «Այդ վարքագիծն են դրսևորում՝ հավանաբար մտքում ունենալով դարերով փաստարկված այն հիմքը, ըստ որի՝ աշխարհը հետևողական չէ իր իսկ վարած քաղաքականությանը, և աշխարհը հետևողական չէ իր որդեգրած արժեքներին: Այսօր, օրինակ՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքը համաշխարհային իրավական մտքի ամենաբարձր գլուխգործոցն է, բայց չէ՞ որ այսօր աշխարհն այդ իրավունքը չի հարգում: Հետևապես, գործում է հոտառությունը. ընդհանրապես թյուրքական էթնոսի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է: Լավ հոտառություն ունի և հավանաբար լավ գիտի աշխարհի քաղաքական պատկերը: Միգուցե լավ հասկանում են, որ իրենց չեն նեղելու, ու դրա համար շարունակում են խախտել ամեն հնարավոր բան»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրադադար, մեծ հաշվով, չի լինելու, ու մեր բանակը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես մինչ օրս է գործում: Քաղաքագետի խոսքով, առհասարակ, պետությունների և հատկապես գերտերությունների քաղաքականությունը ազգային շահերի վրա է հիմնված:

«Մենք, որպես ժողովուրդ, առաջնային ենք համարում այն, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ պետք է բարոյական բաղադրիչը լինի: Բայց, օրինակ՝ գերմանացիներն ասում են, որ աշխարհում իրենց ազգային շահերից բարոյական ոչինչ չկա: Յուրաքանչյուր պետություն իր ազգային շահն է համարում բարոյական: Պետությունները թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենց համար հարմար պահերի են կիրառում: Մեր պարագայում դեռ հարմար չէ այն կիրառել: Մենք միջազգային իրավունքը լավ գիտենք, բայց հստակ մի բան պետք է իմանանք. որպեսզի իրավունքն աշխատի, յուրաքանչյուր իրավունքի հետևում պետք է հզոր բանակ լինի: Այսօր կարող եմ փաստել, որ մեր բանակը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր դիվանագետները պետք է բանակցեն, անգամ երկարաձգեն այդ բանակցությունները, որ մեր բանակը կարողանա ազատագրել այն տարածքները, որոնք որ պետք է: Իրավունքին տեր լինելու համար կարևոր է հզոր բանակը, որը և կա: Որքան բանակն առաջ գնա, այդքան էլ իրավունքը կաշխատի»,-շեշտեց Հ. Սուքիասյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքին՝ նա նշեց, որ նպատակը, մեծ հաշվով, Հայաստանի պետականությունը փլուզելն է: «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք հարց, տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից:

Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք: Հիմա մտել է ու փորձում է Հարավային Կովկասը արյան բաղնիքների վերածել: Բայց իրականում դեմ են առել հայկական պատնեշի, որը լավագույնս է աշխատում: Ես մի բան կարող եմ վստահեցնել՝ հեռանկարի մեջ Թուրքիան չափավորվելու է: Վստահեցնում եմ՝ Թուրքիային չափավորելու են: Իհարկե, կան այլ տեսակետներ ևս:

Ասում են՝ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որ Թուրքիան այստեղ ուժեղանա, որովհետև այդպես Ռուսաստանի դիրքերն են թուլանում: Բայց եթե Թուրքիան այստեղ ուժեղացավ կամ շարունակեց խժդժությունները, դեմ է առնելու Ռուսաստանի միջուկային զենքին, մեզ օգնելու է նաև Իրանը, որովհետև պանթուրքիզմի արեալի ձգումը Իրանի սահմաններ Իրանի համար մահ է: Թուրքիան Ադրբեջանին անուղղակի ձևով կօգնի, բայց ուղիղ պայքարի մեջ չի կարող մտնել: Հասկանալով, որ արդբեջանցին այլևս մեր դեմ կռվելու ոչ մի շանս չունի, կչափավորվի, բայց այս պատերազմի մեջ ուրիշ դերակատար էլ կա: Դա Իսրայելն է՝ Հոլոքոստ տեսած պետությունը, որն այսօր հովանավորում է ցեղասպանության գյուտարարին՝ Թուրքիային:

Հետևապես, Իսրայելը ևս ցեղասպան պետություն է: Սա նշանակում է, որ մեր բանակն այսօր շատ ավելի մեծ բանի դեմ է կռվում, քան պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմն է: Դժվար է, բայց մեր բանակը լավագույնս է կռվում: Մեր բանակը չեզոքացրեց նրանց բլից-կրիգի նպատակը: Մեծ հաշվով, եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձևավորվեց, Թուրքիան շանս չունի, չափավորվելու է: Բայց ամենակարևորը կռվելն է, ամենակարևորը բանակն է: Ամեն բան ճիշտ է՝ դիվանագիտությունը ևս, բայց մեր գերխնդիրն այս պահին բանակը առաջ մղելն է»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay