Ամերիկյան «BGR Group» լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում գործող ևս մեկ լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, խզել է կապերը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։
Ըստ Politico պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում գործող ընկերությունը դեռևս շարունակելու է համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այդ երկրի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող ամերիկացի գործիչների թվում են Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելահանթը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Չարլզ Բոստանին (հանրապետական, Լոս Անջելես), Ռենդի Ֆորբսը (հանրապետական, Վիրիջինիա) և Ալբերտ Ուինը:
Հիշեցնենք, որ նախօրեին Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ևս խզել էր Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



