Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս
ПОЛИТИКАՀնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։
«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձրացնի Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով յուրաքանչյուր քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործին», գրել է Արամ Ա Վեհափառը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը թեմերին հանձնարարել էր, Սփյուռքի ազգային կառույցներին էլ հորդորել ջանքեր գործադրել տարբեր մակարդակներում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



