Անհայտ փաստեր հայտնի գիտնական Էյնշտեյնի մասին
ОБЩЕСТВОՀարաբերականության տեսության հիմնադիրը ցրված պրոֆեսոր է եղել, ով հրաշալի գլուխ է հանել իր գործից: Նա ամենահայտնի գիտնականներից մեկն է: Ձեզ ենք ներկայացնում անհայտ փաստեր Էյնշտեյնի մասին:
1. Էյնշտեյնը ծնվել է անբնական մեծ գլխով: Երբ մայրը տեսել է մեծ գլխով Էյնշտեյնին, կարծել է, թե իր երեխան լուրջ խնդիրներ ունի: Նրա տատիկը նույնպես շատ է անհանգստացել: Բայց 2 շաբաթ անց Էյնշտեյնի գլուխը բնական չափեր է ստացել: Սպասումներին հակառակ նա սկսել է մեծանալ որպես նորմալ երեխա, չնայած մի քիչ դանդաղկոտ է եղել:
2. Էյնշտեյնը խոսելու հետ կապված դժվարություններ է ունեցել: Մանկության տարիներին նա շատ դանդաղ է խոսել: Նրա խոսքը պարզ չի եղել և ժամանակ է պահանջվել, մինչև որոշի նախադասությունները և արտասանի: Ծնողները շատ են անհանգստացել, որ հնարավոր է՝ Էյնշտեյնը մտավոր հետամնաց լինի:
3. Էյնշտեյնի ոգեշնչման աղբյուրը եղել է կողմնացույցը: Մի անգամ 5 տարեկանում նա հիվանդացել է: Նա պառկած է եղել մահճակալին: Հայրը տվել է մի սովորական գրպանի կողմնացույց, որի սլաքները երիտասարդի մեջ գիտության հանդեպ հետաքրքրություն են առաջացրել: Սա ամենաքննարկված դեպքն է եղել Էյնշտեյնի կյանքից և ինքն էլ հաճախ դրան անդրադարձել է հռչակ ձեռք բերելուց հետո:
4. Էյնշտեյնը ձախողել է համալսարանի ընդունելության քննությունները: Նա հանձնել է մաթեմատիկան ու գիտությունը, բայց ձախողվել է պատմության, աշխարագրության, լեզուների հարցում: Դրանից հետո նրան ստիպել են առևտրի դպրոց գնալ, ապա վերջապես ընդունվել է այն նույն դպրոցը 1 տարի անց:
5. Էյնշտեյնը ապօրինի աղջիկ է ունեցել: Մահից հետո նրա անձնական կյանքի մանրամասներ են հայտնի դարձել և պարզվել է, որ իր նախկին ուսանողուհուց 1902թ. դուստր է ունեցել: Էյնշտեյնը երբեք չի տեսել իր ապօրինի աղջկան, և աղջկա ճակատագիրը այդպես էլ առեղծված է մնացել: Վերջին անգամ աղջկա մայրը նրա մասին հիշատակել է 1902թ. սեպտեմբերին գրված նամակի մեջ:
6. Էյնշտեյնի ամենասիրելի գործիքը եղել է իր ջութակը: Զբաղված ռեժիմի, հանդիպումների ու ճամփորդությունների ընթացքում նա միշտ ժամանակ գտել է ջութակ նվագելու համար: Դա նրա մտքին խաղաղություն էր բերում: Ջութակը անվանել է Լինա: Լինան միշտ իր հետ է եղել լավ ու վատ պահերին: Նա ամենաշատը չի սիրել կտրել մազերը:



