Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը
МЕЖДУНАРОДНОЕԿանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:
Շամպայնը նաև նշել է. «Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին չմիջամտել հակամարտությանը և կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



