«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը
БЛОГ
Սուրեն Սուրենյանց
Քննարկելով Արցախում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունները ու դրա շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները՝ կուսակցության Քաղաքական խորհուրդն արձանագրում է․
-կարգավորման որևէ տարբերակ պետք է երաշխավորի Արցախի անկախությունը, նրա ցամաքային կապը Հայաստանի հետ, ԼՂՀ միջազգային ճանաչումը, նրա անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծումը,
-անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որն, ըստ էության, ենթադրում է միակողմանի զիջումներ հայկական կողմից,
-կողջունենք Հայաստանի իշխանության ցանկացած արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը միտված է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, միևնույն ժամանակ՝ որևէ մեկին իրավունք չենք տալիս Հայաստանի անունից բանակցել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի որևէ տարբերակի շուրջ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ




















































